ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը:

ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Իգնատի Առաքելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար»:

Հիշեցնենք, որ մինչ այդ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Սերգո Կարապետյանը:

Կենսագրական տվյալներ

Առաքելյան Իգնատի Էդուարդի

Ծնվել է 1972 թ.։

Ավարտել է  Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը՝ ինժեներ-տնտեսագետի որակավորմամբ, տնտեսագիտության թեկնածու է։

Աշխատանքային գործունեությունը

1998 առ այսօր՝ Երեւանի կոնյակի գործարանի Պեռնո Ռիկար խումբ` փորձագետ հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն։