News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ես չեմ հասկանում այն ջավախահայերին, ովքեր տեղափոխվել են Հայաստան, փոխել են իրենց վրացական անձնագրերը հայկականի ու հիմա խոսում են Ջավախքի դեմոգրաֆիական խնդիրների ու զանգվածային արտագաղթի մասին»,- հայտարարեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երեւանում իր վրացի գործընկեր Ալեքսնադր Շաշկինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Մրաժամանակ նա ընդգծեց, որ ներկայումս Վրաստանի ԿԳ նախարարության հետ համատեղ նախադրյալներ են ստեղծում Ջավախքից արտագաղթը կանխելու համար: Դրա համար խորացվելու է վրացերենի ուսուցումը Ջավախքի դպրոցներում, որպեսզի հայ երիտասարդները կարողանան ամբողջությամբ ինտեգրվել Վրաստանի հասարակական կյանքում եւ ցանկություն չառաջանա լքել երկիրը:

Իր հերթին, Վրաստանի ԿԳ նախարար Շաշկինը հայտարարեց, որ այս տարի Վրաստանի բուհերի ընդունելության քննությունների ժամանակ աննախադեպ քայլ է կատարվել. թույլ է տրվել, որ հայերը միայն մեկ քննություն հանձնեն, այն էլ հայերենով: Այսինքն նրանք ազատվել են վրացերենով հանձնվող քննություններից, ինչը պարտադիր է երկրի բոլոր քաղաքացիների համար:

«Այդ հիմքով բուհ է ընդունվել 200 հայ երիտասարդ, ովքեր սովորում են ամբողջությամբ պետբյուջեի հաշվին: Նրանք բուհում վրացերենի խորացված կուրս են անցնում, որպեսզի ամբողջությամբ ինտեգրվեն վրաց հասարակությանը»,- ասել է Շաշկինը:

Արմեն Աշոտյանն էլ նշել է, որ Ջավախքում մեկ լուրջ խնդիր կա, որը ոչ մի կերպ կապված չէ Վրաստանի կրթական քաղաքականության հետ: «Բանն այն է, որ իրենք` Ջավախքի հայերը նախընտրում են իրենց երեխաներին տալ ոչ թե հայկական դպրոցներ, այլ ռուսական: Վերցնենք կոնկրետ օրինակ. Ախալցխայում կա երեք հայկական եւ մեկ ռուսական դպրոց: Երեք հայկական դպրոցներում, միասին վերցրած, սովորում է 900 աշակերտ, իսկ 1 ռուսական դպրոցում`  800 աշակերտ եւ բոլորն էլ հայեր են»,- նշել է Աշոտյանն, ընդգծելով, որ Ջավախքի հայերը առանձնապես չեն էլ ձգտում ինտեգրվել Վրաստանի հասարականական կյանքում, իրենց երեխաներին պատրաստելով արտագաղթի: Ի դեպ, Վրաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ հայկական դպրոցները ֆինանսավորվում են պետության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ