Հայաստանի պետապարատում պետք է արմատախիլ անել պրիմիտիվ գողությունը: Այս մասին կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիտողություններ անելով ծառայողական գործուղումների համար ավիատոմսերի գնումների պրոցեսի վերաբերյալ:
«Պետք է արմատախիլ անել պրիմիտիվ գողությունը: Ինձ զեկուցել են, թե ինչ սխեմաներ կան եւ դրա համար ինչ ֆանտազիա են կիրառում: Եթե այդպիսի հնարամտությունն օգտագործեին այլ նպատակներով, ապա արդյունքը միանգամայն այլ կլիներ»,- հավելել է Կարապետյանը





























