ԲՈՒՀ–երի ֆինանսական ինքնավարության հարցերը պետք է սահմանվեն օրինագծով։ Այս մասին սեպտեմբերի 22-ին Կառավարության նիստում ասել է կրթության եւ  գիտության  նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը՝ պարզաբանելով ԲՈՒՀ–երը  պետական ոչ առևտրային կազմակերպություններից  հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին հարցը։

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ հիմնադրամային կարգավիճակը ավելի հարիր է ինքնավարությանը:

«Լավ, իսկ ինչ են կարող ԲՈՒՀ–երը ներկայիս կառավարմամբ, որը չէին կարող նախկինում»,– հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Հիմնադրամները ընդլայնում են ինքնավարությունը ֆինանսական ուղղությամբ։ Փոխվում է եւ կառավարումը, այն դառնում է ավելի ազատ»,– ասաց Մկրտչյանը։

«Պարզաբանեք, խնդրում եմ, օրինակով»,– խնդրեց վարչապետը։

«Ընդհանուր առմամբ դրանք կարող են ավելի անկախ աշխատել եւ իրականացնել իրենց առաջադրանքները»,– նշեց նախարարի պաշտոնակատարը։

«Մինչեւ վերջ չհասկացա, հարցը կքննարկենք նորից»,– ասաց վարչապետը։