News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Վրաստանի խորհրդարանի պատգամավորների թեկնածուները վիճաբանել ու իրար քաշքշել են հենց ուղիղ եթերում, հայտնում է Kp.ru–ն: Տեսագրությունը հրապարակվել է YouTube–ում

Քաղաքական գործիչները մասնակցում էին հեռուստաբանավեճերի: Բանավեճի ժամանակ նրանցից մեկը գրիչը նետել է մյուսի վրա: Դրան ի պատասխան՝ վերջինը հարձակվել է մրցակցի վրա: Հեռուստաալիքի աշխատակիցները ստիպված են եղել միջամտել ու իրարից բաժանել տղամարդկանց:

News.ru.com-ի տեղեկություններով միջադեպը սեպտեմբերի 21-ին է տեղի ունեցել: Ծեծկռտուքի կազմակերպիչները «Դեմոկրատական շարժման» ներկայացուցի Վեպխիա Գորգենիշվիլին էր ու «Տոպաձե՝ Արդյունաբերողներ, Մեր հայրենիք» քաղաքական բլոկի անդամ Պոլադ Խալիկովը:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են չորս տարին մեկ: Այս տարի դրանք հոկտեմբերի 8-ին են նշանակված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ