News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելն Ադրբեջանի մեջ այն գործընկերոջն է տեսնում, որն ընդունակ է Իրանին զսպել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հակամարտությունների հետազոտության եւ վերլուծության բրիտանական անկախ կենտրոնի տնօրեն Քրիստոֆեր Լենգթոնը:

Անդրադառնալով այն հարցին, թե կարելի՞ է Իսրայելի եւ Ադրբեջանի փոխգործակցությունը «ռազմավարական միություն» համարել՝ հաշվի առնելով Թել Ավիվի կողմից Բաքվին զենքի վաճառքը, վերլուծաբանը պատասխանել է, որ Իսրայելը երեք պատճառով է տարածաշրջանում Ադրբեջանին որպես դաշնակից ընտրել: «Առաջին՝ որպես գործընկեր, որն ընդունակ է օգնել Իրանին զսպելու հարցում, որը Բաքվի հետ բարդ հարաբերություններ ունի՝ մասամբ Իրանում ադրբեջանական էթնիկ խմբերի առկայության պատճառով. Իրանում դա դիտարկվում է որպես ներքին կայունության սպառնալիք: Երկրորդ՝ ինչ-որ չափով ելնելով տնտեսական պատկերացումներից. Իսրայելն Ադրբեջանը որպես նավթամթերքների պատրաստի աղբյուր է դիտարկում»,- նշել է Քրիստոֆեր Լենգթոնը:

Բրիտանացի փորձագետի կարծիքով՝ սպառազինության վաճառքի դեպքում առաջնորդվում են «դու ինձ, ես քեզ» (quid pro quo) սկսզբունքով, որը հիմնականում պաշտպանական բնույթ է կրում:

Իսրայելի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը զարգացնելու երրորդ պատճառը, ըստ Քրիստոֆեր Լենգթոնի, այն է, որ Ադրբեջանը չափավոր իսլամական պետություն է, ինչը Թել Ավիվին թույլ է տալիս շփվել համաշխարհային իսլամական համայնքի հետ, քանի որ դա սեփական տարածաշրջանում հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ծրագրել է հոկտեմբերին այցելել Ադրբեջան եւ Ղազախստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ