News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր 4 գերատեսչություններում ներկայացրել է  նորանշանակ նախարարներին։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում հանդիպման ժամանակ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը չի եղել. ներկա էր փոխնախարար Արթուր Առաքելյանը: Վարչապետն ընդգծել է, որ բոլոր ոլորտներում էլ խնդիրները շատ են, բայց իր նշանակած կադրերը պրոֆեսիոնալ են եւ հույս ունի, որ կարճ ժամանակում կկարողանան լավ արդյունքների հասնել։

 Արդեն կառավարության նիստում նոր նախարարներին ներկայացնելիս Կարեն Կարապետյանը նրանց բնութագրել է որպես համեստ մարդիկ, որոնք բոլորն էլ իրենց ոլորտներում հայտնի կառավարիչներ են եւ կարող են կառավարման նոր համակարգ ստեղծել։

 Ինչպես նախորդ նիստում՝ Կարեն Կարապետյանն այս անգամ էլ շռայլ է գտնվել նկատողությունների հարցում՝ հատկապես դաշնակցականների նկատմամբ։ Արծվիկ Մինասյանին այս անգամ խնայեց եւ կենտրոնացավ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանի վրա։ Լեւոն Մկրտչյանը ներկայացնում էր ԲՈՒՀ-երի ֆինանսական ինքնավարության հարցերը օրենքով ամրագրելու նախագիծը, երբ վարչապետը սկսեց բառացիորեն հարցախեղդ անել նրան՝ վերջում չմոռանալով նկատել, որ պատասխանները չբավարարեցին իրեն։

 Ի դեպ մամուլում շրջանառվում են լուրեր, որ Կարապետյանը պատրաստվում է ազատվել առնվազն մեկ դաշնակցական կադրից, խոսքը Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի մասին է, որին կառավարության նախորդ նիստի ժամանակ վարչապետը նկատողություն էր արել արտոնություն ստացող ընկերությունների հետագա գործունեությունը պատշաճ չվերահսկելու եւ արտոնությունների համար դիմելու ընթացակարգերը չպարզեցնելու համար։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Արծվիկ Մինասյանին հնարավոր է նշանակեն ՀՀ բնապահպանության նախարար։

Նոր վարչապետը ոչ միայն կադրերին է փոխում, այլեւ կառավարության կառուցվածքը։ Այսօր նա առաջարկել է վերանվանել երեք եւ լուծարել մեկ նախարարություն։ Փոփոխությունները ներկայացրեց աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

 Կառավարության կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաեւ Հարկային օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ քննարկելու նպատակով կառավարությունը Ազգային Ժողովին առաջարկեց սեպտեմբերի 26-ին արտահերթ նիստ հրավիրել։

Առաջարկված փոփոխությունները դուր չեկան այն նախարարներին, որոնց ղեկավարած գերատեսչությունները փոփոխությունների օրակարգում են։ Առաջինն իր դժգոհությունը բարձրաձայնեց Արծվիկ Մինասյանը։

 Վարչապետի քննադատությունից չխուսափեց նաեւ Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, վարչապետին տարօրինակ թվաց, թե ինչու են  հիմա որոշել լուծարել այն ընկերությունը, որը 10 տարուց ավելի աճուրդի է հանվել եւ ոչ ոք չի ցանկացել այն գնել։

 Մարզահամերգային համալիրի հարցում նույնպես վարչապետի համար անպատասխան հարցեր կային: Ինչու կառավարիչը պատասխանատվության չի ենթարկվել։ Արման Սահակյանը որքան էլ փորձեց՝ չկարողացավ վարչապետին բավարարող պատասխաններ տալ։

 Նիստի ընթացքում վարչապետն առանձին անդրադարձավ խաղողի մթերման մշտական խնդրին՝ առանձնացնելով աղավնաձորցիներին, որոնց «Վեդի Ալկո» գործարանը չի վճարել մթերված խաղողի գումարը։  Վարչապետը  անուղղակիորեն սպառնաց պատժել ոչ պարտաճանաչ ընկերություններին՝ դրանց կառավարումը փոխանցելով պետությանը։

Ժանգոտած համակարգից բացի, Կարեն Կարապետյանի մյուս արտահայտությունը, որն կառավարության այս նիստից հետո թեւավոր խոսք կդառնա «պրիմիտիվ գողությունն» է։ Այսպես վարչապետը բնութագրեց պետծառայողների գործուղումների համար ավիատոմսեր գնելիս օգտագործվող մանիպուլյացիաները։

 Եթե հին նախարարները հարցաքննության ենթարկվեցին նիստի ժամանակ, նոր նախարարներին փորձություն էր սպասվում նիստից հետո։ Լրագրողները չէին կարող բաց թողնել նորաթուխ պաշտոնյաներին իրենց ոլորտների ամենացավոտ խնդիրների շուրջ սուր հարցեր ուղղելու հնարավորությունը։

Այսօր առավոտից Արաբկիրի դատարանի դիմաց մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել՝ սատարելու «Սասնա ծռեր» խմբի անդամներին, որոնց դատարան էին տեղափոխելու կալանքի ժեմկետները երկարացնելու նպատակով։ Կալանավորները «Սասնա ծռերի» ամենահայտնի դեմքերն էին՝ Պավլիկ Մանուկյան, Արայիկ Խանդոյան, Վարուժան Ավետիսյան։  Նրանց տեսնելու հնարավորություն հարազատներն ու համակիրները չունեցան, որովհետեւ նրանց դատարանի շենք մտցրեցին մեքենաներով, իսկ Պավլիկ Մանուկյանին՝ «Շտապօգնության» մեքենայով։  Արայիկ Խանդոյանին տեսնելու համար նրա զավակներն ու մի քանի համակիրներ նույնիսկ պատը մագլցեցին։ Բոլոր նիստերի ընթացքում հավաքվածները «Սասնա ծռերի» անդամներին ազատելու կոչեր էին անում, արդյունքում դատարանը երկու ամսով երկարացրեց բոլորի կալանքի ժամկետները։

Բանավեճ վրացական ձեւով. Վրաստանի խորհրդարանի պատգամավորների թեկնածուները վիճաբանել ու քաշքշել են միմյանց ուղիղ եթերում։ Նրանց բաժանել են հեռուստաընկերության աշխատակիցները։

  Սեպտեմբերի 22-ին բոլոր հիմնական արտարժույթները ամրապնդվել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 473, ռուբլունը՝ 7.42, եվրոյինը՝ 531, ֆունտինը՝618 դրամ:

Սեպտեմբերի 23-ին Երեւանում առավելապես երեկոյան ժամերին, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը կդիտվի +12+14, իսկ վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ