News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 06.16-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 16-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 34 RR 434 համարանիշի (վարորդ՝ 60-ամյա Վալերի Բաղդասարյան, ԼՂՀ քաղաքացի) ավտոմեքենան բախվել է ձիուն եւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, այնուհետեւ բախվել հարակից ժայռին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ մահացել է, իսկ ուղեւորներ՝ 60-ամյա Ռ. Դ.-ն եւ 55-ամյա Ա. Ա.-ն հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ ձին դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատվածից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի հարավում հեղեղումների հետեւանքով մահացածների թիվը մոտեցել է 80-ին
Բրազիլիայում հեղեղումներից մահացածների թիվը հասել է 78-ի...
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային...
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, ՀՀ…
54-ամյա Ռոլանդը հետախուզման մեջ էր 22 տարի. Նրան որոնում էին Բիշքեկի իրավապահները, բայց գտել են Երեւանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Մեքսիկայում ջրհորի հատակին հայտնաբերել են ԱՄՆ եւ Ավստրալիայի կորած զբոսաշրջիկների դիերը
Զոհերն ունեցել են հրազենային վիրավորումներ...
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 
Հիշյալ փաթեթների պարունակությունն ու բաղադրությունը պարզելու նպատակով...
Ամենաշատ