News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այո, եղել է առաջարկ, եղել է առաջարկ տարբեր ուղղություններով, եւ ես որպես ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածու, բնականաբար, այդ առաջարկությունը քննարկման առարկա եմ դարձնելու Գերագույն մարմնում, որից հետո նոր մեր մոտեցումը կներկայացնեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրեն առաջարկվել է զբաղեցնել բնապահպանության նախարարի պաշտոնը:

Նրա խոսքով, եթե կառավարության երեկվա հավանության արժանացած որոշումն ընդունվում է, ակնհայտ է, որ էկոնոմիկայի նախարարությունը չի լինում, հետեւաբար անկախ որեւէ մեկի ցանկությունից, չի լինելու նման նախարարություն: «Իմ՝ որպես էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի համար, ընդունելի չէ «էկոնոմիկա» բառը հանել անվանման միջից»:

«Այո, պարոն վարչապետը նոր դիրքում, նոր դիրքում, նոր խնդիրների մասով այլ մարդու տեսնելու ցանկություն է հայտնել: Ես կարծում եմ՝ ցանկացածս նման որեւէ ամբիցիա չունի ամեն գնով պահպանելու իր դիրքերը, առավել եւս, որ մեր նպատակը ոչ թե ամեն գնով տվյալ դիրքում մնալն է, այլ նպաստել, որ այն հիմնական խնդիրներն ու նպատակները, որոնք ձեւակերպված են քաղաքական համաձայնագրում, բխում են սահմանադրական փոփոխություններից, բերում են տնտեսության առաջանցիկ զարգացում, մենք պետք է աջակցենք, անկախ նրանից, թե որտեղ ենք լինելու»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ