ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, կազմել է 473.41  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.21 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.83 դրամ (նվազել է 1.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 616.00 դրամ (նվազել է 2.78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.44 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝  295.87 դրամ, ոսկի՝ 20,192.84 դրամ, պլատին՝ 15,882.01 դրամ։

Սեպտեմբերի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել։