News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանյան լրատվամիջոցներն այսօր գտնվում են անցումային փուլում, բայց դեռեւս պարզ չէ, թե դեպի ո՞ր կողմ է այդ անցումը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի մամուլի ազգային ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ նոր տեխնոլոգիաների եւ այլընտրանքային լրատվամիջոցների ի հայտ գալով՝ ի հայտ են եկել նաեւ մի շարք մարտահրավերներ, որոնք կարծես տպագիր մամուլին, հեռուստատեսությանն ու ռադիոյին նետված ձեռնոց լինեն։ «Սա ենթադրում է, որ ավանդական լրատվամիջոցները պետք է փոխվեն։ Իսկ փոխվելու երկու ճանապարհ կա. կամ բարձրացնել պրոֆեսիոնալ որակը կամ գնալ զուտ զվարճացնելու եւ դեղին մամուլի ճանապարհով»,- ասաց Նավասարդյանը։

Ամփոփելով՝ Երեւանի մամուլի ազգային ակումբի նախագահ նկատեց, որ ազատության եւ անաչառության տեսանկյունից հայաստանյան լրատվամիջոցների համար լավագույն շրջանը եղել է 90-կանների վերջը։ «Այդ ժամանակ օրենսդրական դաշտը փոխվում էր դեպի եվրոպական ստանդարտները, դադարում էր պահպանողական լինել։ Բայց մամուլի համար լավագույն շրջանը միանշանակորեն ավարտվեց 2002-ին, երբ մրցույթների ընթացքում դաշտից դուրս եկան քիչ թե շատ անկախության պայմաններում աշխատող եւ բազմակարծություն  ապահովող լրատվամիջոցները՝ առաջին հերթին «Ա1+»-ը։ Հենց այդ պահից էլ հայաստանյան լրատվամիջոցները սկսեցին հետընթաց ապրել»։

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում(Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ