News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պրոֆեսոր Մարկ Մուղալյանը Պատվո լեգեոնի շքանշան է ստացել 2015 թվականին Ամստերդամից Փարիզ ընթացող արագընթաց գնացքում ահաբեկչական հարձակման կանխմանն օգնելու համար: Այդ ժամանակ նա եւ մի ֆրանսիացի, արձակուրդում գտնվող ամերիկացի երկու զինծառայողներ ու մի բրիտանացի կարողացել էին վնասազերծել դանակով եւ հրազոնով զինված մարոկկացուն: Այս մասին հայտնում է L'express-ը:

Ելիսեյան պալատում Պատվո լեգեոնի շքանշանը հանձնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պարգեւը ֆրանսիացուն է հանձնվել, որը նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունի, պատահարից ավելի քան մեկ տարի հետո:

2015-ի օգոստոսին Մուղալյանը ենթադրյալ ահաբեկչի հետ պայքարում վիրավորվել էր պարանոցին արձակված կրակոցից: Երբ անհայտ մնալ ցանկացող ֆրանսիացին փորձել է մտնել գնացքի զուգարան, բախվել է զինված մարոկկացուն եւ փորձել է նրան հաղթել ուժով: Նրանց պայքարը տեսնելով՝ Մուղալյանը փորձել է միջամտել, սակայն վիրավորվել է:

Հիշեցնենք, որ պատահարը տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 21-ի երեկոյան Thalys գնացքի վագոնում: Արաբական ծագմամբ երիտասարդը կրակ է բացել ինքնաձիգից: Նրան արագորեն չեզոքացրել են ուղեւորնեը, որոնց թվում են եղել երկու ամերիկացի զինծառայողներ, որոնցից մեկը հրազենային վիրավորում է ստացել, երկրորդը՝ դանակի հարված: Ընդամենը երեք մարդ է տուժել: Գնացքում 554 ուղեւոր է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արտակարգ դրությունը դադարեցվել է
130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել…
Ֆրանսիայում ԱԺ ընտրություններում անվտանգությունը կապահովեն 50.000 զինվորներ
Քվեարկությունն անցկացվելու է արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում...
Օլանդը հատուկ ծառայություններից պահանջել է Ֆրանսիայում ահաբեկչություններ թույլ չտալ
Օլանդը հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է բոլոր ջանքերը ներդնել Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ թույլ չտալու համար…
2015թ. ահաբեկչություններից հետո 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ
Միայն Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով...
Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգեն մինչեւ 2017թ. հուլիսի 15-ը
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո...
Օլանդը Փարիզի Stade de France-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ է բացել
Դրա վրա փորագրված է 63-ամյա վարորդ Մանուել Դիասի անունը, որն այդ օրն իրականացրած ահաբեկչությունների շարքի առաջին զոհն էր…
Ամենաշատ