News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որոնք վերջին շրջանում թեժ քաղաքական փոխհրաձգության մեջ էին միմյանց դեմ, նախօրեին երեկոյան իրենց ընտանիքի անդամների հետ հյուր են եղել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի տանը:

Այս առթիվ Էդմոն Մարուքյանը լուսանկարներ է հրապարել Facvebook-ի իր էջում ու գրել. «Մի քանի ժամով կտրվելով նախընտրական թոհուբոհից հաճելի երեկո անցկացրեցինք Փաշինյանների ընտանիքի հետ՝ Պողոսյանների ջերմ տանը։ Շնորհակալ ենք Թեւան եւ Գայանե Պողոսյաններին հիանալի եւ ջերմ ընտանեկան երեկո կազմակերպելու եւ անկրկնելի ընթրիք պատրաստելու համար»:

Հիշեցնենք, որ երբ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություները հեռակա բանավեճի էին բռնվել, ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը հանդես էր եկել բաց նամակով եւ կողմերին հրավիրել իր տուն գինի խմելու: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե նման հանդիպման կմասնակցի մեկ պայմանով, որ ինքը հանդիպմանը գնա իր ընտանիքի հետ եւ չլինի քաղաքական քննարկում:

Մարուքյանը եւս ընդունել էր հրավերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էդմոն Մարուքյանը առաջարկել էր Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները միավորվեն ընդդեմ ՀՀԿ-ի թեկնածուի, որ կարողանան հաղթանակ տոնել,  ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե եթե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարի, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար, որ Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով, չի հանդիսանում լեգիտիմ նախագահ եւ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանին Իմպիչմենտի ենթարկելու նախագիծ ներկայացնի ԱԺ, ապա  Վանաձորում իրենց թեկնածուն ինքնաբացարկ կհայտնի։

Ավելի ուշ էդմոն Մարուքյանն էլ արձագանքել էր, որ պատրաստ է միանալ  Սերժ Սարգսյանին Իմպիչմենտի ենթարկելու Նիկոլ Փաշինյանի նախագծին։  Վերջինս էլ իր հերթին հակադարձել էր, թե ժամանակին այդպիսի նախագիծ ներկայացրել է, որի տակ չի ստորագրել Էդմոն Մարուքյանը։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ