News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Մենք ընդհանրապես վիճակագրություն չունենք, բոլորս սովորել ենք թվեր նկարել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում «Տեղական տուրքերի ու վճարների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով, Հայաստանում շատ կարեւոր է փոքրի եւ միջինի տեսակարար կշիռը բարձրացնելը:

«Հայաստանում տարեկան լինում է մոտ 5 մլրդ դոլարի առեւտուր։ Դուք կարող եք դա տեղավորել 15 մոլի մեջ, մյուս խանութները փակել, բայց այդ դեպքում դուք զարգացում չեք ստանա։ Ուկրաինայում բարեփոխումները չեն ստացվում, որովհետեւ խոշոր բիզնեսի տեսակարար կշիռը շատ բարձր է, քան Վրաստանում։ Խոշոր բիզնեսը փողն աշխատում, է բայց արդեն չգիտի, թե դա ինչ անի։ Խոշորը սարքում է տուն, բնակարան, բայց դա չի վաճառվում, եւ սկսում է կապիտալի արտահոսքը։ Բնակչության մեկ շնչին ընկնող կապիտալի արտահոսքով մենք հավասար ենք կապիտալ արտահանող խոշոր կապիտալիտական երկրներին։ Եթե բալանսը չեք պահում, շուտով խոշորն ինքը չի կարողանում զարգանալ։ Դրա համար, երբ նոր առեւտրի կենտրոն է կառուցվում, մի հատ գցեք-բռնեք, որ դրանից հետո 1000-1500 խանութ կողքը փակվում է։ Դրա համար մոլի նկատմամբ դրվում են ավելի խիստ պահանջներ, որովհետեւ խոշորի մոտ կա մասշտաբի էֆեկտ, փոքր ու միջինի մոտ դա չկա։ Էկոնոմիկան պետք է շուռ տալ դեպի փոքրը»,-ընդգծել է Բագրատյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ