News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հայաստանի խորհրդարանում վեճ է ծագել երկու կին պատգամավորների՝ «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանի եւ ՀՀԿ-ից Կարինե Աճեմյանի միջեւ։

Մասնավորապես, Զարուհի Փոստանջյանը հայտարարել է. «Ժողովուրդը չարացած է իշխանության վրա, որի վկայությունն է զինված խմբի հարձակումը ոստիկանության ՊՊԾ գնդի վրա եւ օրերս Գյումրիում քաղաքապետի թեկնածուի որդու սպանությունը (քննության տվյալներով Գյումրիում ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի որդու ինքնասպանության մասին է-խմբ)»։

«Հետեւաբար, վտանգ է սպառնում բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Եվ դուք, տիկին Կարինե, պետք է մտածեք այդ մասին։ Դա կարող է անդրադառնալ նաեւ Ձեր եւ Ձեր բարեկամների վրա»,-հայտարարել է Փոստանջյանը։

Միմյանց ուղղված փոխադարձ ռեպլիկները շարունակվել են նաեւ խոսափողներն անջատելուց հետո։ «Ես կոչ եմ անում խաղաղության եւ փոխադարձ հարգանքի։ Տիկին Փոստանջյան, անթույլատրելի է ուրիշի դժբախտության վրա շահարկումներ անելը»,-հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։

Նշենք, որ ԱԺ հերթական նստաշրջանի բացման ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո հերթը պետք է լինի Ազգային ժողովը և նախագահական նստավայրը գրավելը: Կարինե Աճեմյանն ավելի ուշ արձագանքել էր ասելով. «Ես ցանկանում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել այս հայտարարության վրա, քանի որ կարծում եմ՝ այստեղ նրանք բավական լուրջ աշխատանք կունենան անելու: Պատգամավորը ոչ միայն հեղափոխության, այլ նաև զինված ապստամբության կոչեր է անում: Սա շատ լուրջ խնդիր է ներկայիս ժամանակաշրջանում, հատկապես, երբ դա հնչեցվում է պատգամավորի կողմից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ