News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքերում հակառակորդի կրակոցից  19-ամյա զինծառայող է զոհվել: Սեւակ Խաչատրյանը Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից էր, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ: Նա մասնակցել է նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմին: Սեւակ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Ազգային Ժողովի արտահերթ նիստը մեկնարկեց քաղաքապետարանի օրենսդրական նախաձեռնության քննարկմամբ, նախագիծը ներակայացնում էր փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Տեղական տուրքերի ու վճարների մասին օրենքում փոփոխություններով քաղաքապետարանը առաջարկում է այսուհետեւ առեւտրային խանութների եւ ռեստորանների տուրքերը սահմանել ըստ այդ տարածքների զբաղեցրած մակերեսի՝ փոքրերն ավելի քիչ կվճարեն, խոշորները՝ ավելի շատ: Քաղաքապետարանն այս նախաձեռնությունը ներկայացնում է որպես միջին եւ խոշոր բիզնեսի միջեւ մրցակցության հավասար պայմաններ ստեղծելուն ուղղված քայլ:

 Այս կապակցությամբ պատգամավորները հիշեցին խոշոր բիզնեսի հետ կապված մյուս խնդիրները: Միքայել Մելքումյանը նկատեց, որ Երեւանի կենտրոնը գերծանրաբեռնված է խոշոր խանութներով, մինչդեռ եվրոպական երկրներում այս հարցը վաղուց լուծված է:

  Մհեր Շահգելդյանը կարծիք հայտնեց, որ այս նախաձեռնությունը ուշացած է. ժամանակին, երբ ՕԵԿ խմբակցությունն առաջարկեց սահմանափակել նոր սուպերմարկետների բացումը, իշխանությունները անտեսեցին այդ առաջարկությունը:

 Հրանտ Բագրատյանը անդրադարձավ օրեցօր ավելացող մոլերի խնդրին՝  ընդգծելով, որ դրանք խոչընդոտում են տնտեսության զարգացումը եւ նպաստում կապիտալի արտահոսքին:

Օրակարգի մյուս հարցը կառավարության կառուցվածքի փոփոխություններն էին. Կարեն Կարապետյանի այս նախաձեռնությունը Ազգային ժողովում ներկայացնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը:

 Զարուհի Փոստանջյանը վրդովվեց՝ պետք է ոչ թե նախարարությունների անունները փոխել, այլ կրճատել նախարարությունների թիվը

 Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց՝ անվանափոխությունից հետո արդյոք փոխվելու են նախարարությունների գորածառույթները: Արփինե Հովհաննիսյանը Բագրատյանի հարցերից ոչ մեկին ըստ էության չպատասխանեց, միայն ասում է ր, որ այդ հարցերը քննարկման կդնի կառավարությունում:

 Գագիկ Ջհանգիրյանին զարմացրեց գործընկերների քննադատությունն ուղղված կառավարության կառուցվածքային փոփոխություններին. դա կառավարության խնդիրն է եւ իրենք պետք է որոշեն՝ ինչպես են ուզում աշխատել:

 Շարմազանովն առաջարկեց չբավարարվել առաջարկվող փոփոխություններով եւ լրացում կատարել Սփյուռքի նախարարության անվանման մեջ՝ հիմնավորումը ուղեկցվեց նրան բնորոշ հայրենասիրական զեղումներով

 Ավելի ուշ արդեն ամբիոնից արձագանքելով կառավարության փոփոխություններին՝ Զարուհի Փոստանջյանը շեղվեց թեմայից  եւ սկսեց խոսել Հայաստանում ընտրական գործընթացների խնդրիների մասին:  Անդրադառնալով օրերս Գյումրիում քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու մահվան դեպքին՝ Փոստանջյանը վստահություն հայտնեց, որ նա ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է, ինչը,  ըստ նրա, երկրում տիրող անարդարության հետեւանք է:

  «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը տեղից արձագանքեց, ինչից հետո պատգամավոր կանանց միջեւ վիճաբանություն սկսվեց: Զարուհի Փոստանջյանը նկատեց՝ ժողովուրդը չարացած է իշխանության վրա, ինչը նշանակում է, որ վտանգ է սպառնում բոլոր պաշտոնյաներին եւ նրանց հարազատներին:

 Ազգային ժողովի միջանցքներում քննարկվող գլխավոր թեման այսօր Կարեն Կարապետյանի կառավարությունում «պրիմիտիվ գողության»  պրակտիկային վերջ դնելու կոչն էր:

 Արփինե Հովհաննիսյանը վերջ դրեց իր հնարավոր պաշտոնանկության մասին խոսակցություններին: Նա տեղեկացրեց, որ իրեն արդեն առաջարկել են շարունակել աշխատանքը արդարադատության նախարարի պաշտոնում: Ինչ վերաբերում է գործուղումների ժամանակ ավիատոմսերի գնման գործարքներում կատարվող մեքենայություններին, որի մասին խոսել էր Կարեն Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ինքը երբեք գործողումների ժամանակ բիզնես կլասով չի թռել:

 Արտառոց դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Շենքի 2-րդ հարկի պատշգամբից նետվելով ինքնասպանության փորձ արած 90-ամյա կնոջ կյանքը փրկել է 19-ամա մի տղա: Նա նկատել է, որ կինը փորձում է նետվել՝ վազել եւ մեկնել է ձեռքերը: Տատիկն ընկել է ուղիղ նրա գիրկը, ստացել է կոտրվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

  ԵՊՀ պատերին կհայտնվեն քառօրյա պատերազմում զոհված հերոսների նկարները: Առաջինը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի  նկարն է, որը համալսարան տանող գետնանցումի պատին նկարել է երիտասարդ նկարիչ Արթուր Ավագյանը:

   Այսօր միայն եվրոյի փոխարժեքն է աճել, մյուս երեք արտայժույթներինը նվազել են՝ կազմելով դոլարինը՝ 473, ռուբլունը՝ 7.40, եվրոյինը՝ 531, ֆունտինը՝ 612 դրամ: 

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը՝ +6+8, իսկ վաղը ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ