News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեւանի Արշակունյաց պողոտայի 278 հասցեում ընթացող շինարարական աշխատանքների պատճառով ընդհանուր օգտագործման կոյուղուց զրկված՝ հարակից 5-6 տների բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ի նշան բողոքի մի քանի րոպեով փակեցին Արշակունյաց պողոտան:

«Կառուցվող շինության սեփականատերը փակել է 5-6 տների ընդհանուր օգտագործման կոյուղին՝ ասելով, որ ինքը սեփականատերն է, ինչ ուզի, կանի: Եթե մի քիչ ջուր ենք ավելացնում, ջուրը բարձրանում, տներն է լցվում: Ստացվել է փակ համակարգ, հնարավոր չի այդ կերպ, կեղտը դուրս ա գալիս: Մտածել են 5-6 տուն է, չեն բողոքի, բայց բազմանդամ ընտանիքներ են, փոքր երեխաներ կան»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

Բնակիչները բողոքել են թաղապետարան, ստացել պատասխան, որ  շինարարության փաստաթղթային օրինականությունն ապահովված է, սեփականատերն իրավունք ունի փակել ընդհանուր օգտագործման կոյուղին: Պատասխանն էլ ավելի է վրդովվեցրել բնակիչներին:

«Առավոտյան արթնացանք ու իմացանք, որ չենք կարող մեր բնական կարիքները հոգալ, քանի որ կոյուղին փակ է, իսկ Մարգարյան Տարոնը ասել ա՝ խնդիրը ուսումնասիրվում ա: Բայց սա սովորական խնդիր չի, հրատապ լուծում ա պահանջում, կոյուղի ա, որից բնակչությունը օգտվում ա: Եթե խնդրին լուծում չեն տալիս, Արշակունյաց պողոտայում իրանք էլիտար շենքեր են կառուցում, մենք էլ մի հատ էլիտար հանրային զուգարան կկառուցենք, որ պետական այրերը անցնելուց տենան, որ բնակիչները անտարբեր չեն էս քաղաքի նկատմամբ: 

Ես իմ թոռանը ո՞նց ասեմ՝ բնական կարիքներդ մի հոգա, որովհետեւ կարան էս երկրում գան, կոյուղիդ փակեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից   Վարդան Գրիգորյանը:

Տպել
Ամենաշատ