News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկում է հարկել հայ առաքելական եկեղեցին:

«Ինչո՞ւ Հայ առաքելական եկեղեցին չպետք է հարկ չտա: Աշխարհը փոխվել է: Այդ հարկի պատճառով 1536 թվականին Հենրի 8-րդը անջատվեց կաթոլիկ եկեղեցուց»,-այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում հայտարարել է Բագրատյանը:

«Հայ առաքելական եկեղեցու պատճառով, գիտեք, տարբեր պատմական գնահատականներ կան, նրա տնտեսական հզորացման պատճառով մենք երկու անգամ պետականություն ենք կորցրել՝ 428 եւ 1045 թվականներին: Դուք բացատրում եք, որ օրենքով այդպես չէ: Բա մենք դա ենք ասում՝ փոխեք»,-ընդգծեց նա:

Վախթանգ Միրումյանը, անդրադառնալով եկեղեցու հարկմանը, նշեց՝ եթե պատգամավորը պնդում է, իրենք կարող են վերանայել դա. «Մենք նկատառումներ ունենք՝ նման շինությունների հետ կապված կադաստրային արժեքների գնահատման հետ. դա բեռ է կրոնական կազմակերպությունների համար, դրա համար այս արտոնությունները պահպանել ենք: Անշարժ գույքի հետ կապված առաջիկայում հարկումն իրականացնելու ենք, հիմա պատրաստ չենք: Իսկ անհատ ձեռնարկատերերը շատ են, որ ԱԱՀ դաշտում ու հարկ վճարելը կապ չունի անհատ ձեռնարկատեր լինելու հետ: Հստակեցնենք հարցադրումը եւ կոնկրետ կպատասխանեմ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Ամենաշատ