ԱԺ փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ այն քննադատությանը, թե ՀՀԿ–ն չի սատարում Հարկային նոր օրենսգրքին, քանի որ ակտիվ չի մասնակցում Ազգային ժողովում կառավարության նախագծի քննարկումներին։

«Ասել, թե ՀՀԿ-ն ակտիվ չի աշխատում ու չի սատարում Հարկային օրենսգրքին, նույնն է, թե ասենք, որ Արաքսը թափվում է Սեւ ծով»,– երկրորդ ընթերցման քննարկումների ավարտին ասաց ԱԺ փոխոսնակը:

Նա վստահեցրեց, որ առաջին ընթերցումից հետո Հանրապետական պատգամավորները ակտիվ քննարկել են այն տարբեր շրջանակների հետ, ներկայաց րել իրենց առաջարկները։

«Վաղը մեր միահամուռ քվեարկությամբ կտեսնեք, որ մենք սատարում ենք այս օրենսգիրքը»,– ասաց նա։