Ցանկացած մոսկվացի, եթե վաճառի իր բնակարանը, միլիոնատեր կդառնա: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը միլիոնատեր է:
Անդրադառնալով հարցին, թե նա ունեցվածք է կուտակել որպես բժիշկ, թե գործարար, Ալթունյանը պատասխանեց. «Կարող եք բժշկին հարցնել, թե հնարավոր է արդյոք բժշկությամբ զբաղվելով միլիոնատեր դառնալ»:
Նշենք, որ Ալթունյանը նախքան նախարարի պաշտոնում նշանակվելը «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենն էր: Նա մասնագիտությամբ անեսթեզիոլոգ է:





























