News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսլամական քարոզիչ Ֆետհուլլա Գյուլենի մի քանի հարյուր կողմնակից հայտ է ներկայացրել Գերմանիայում ապաստան ստանալու համար, հայտնում է   Die Zeit թերթը` վկայակոչելով Բեռլինում «Երկխոսություն եւ կրթություն» հիմնադրամի նախագահ Էրկան Կարակոյուին, որը ԳԴՀ-ում ներկայացնում է այդ շարժումը:   

Միաժամանակ Գերմանիայում այն դպրոցները, որոնք կապ ունեն Գյուլենի շարժման հետ, այնտեղ սովորելուց հրաժարումների մեծացող թիվ են արձանագրում: Այսպես, Շտուտգարտում նման հաստատություններից մեկում   65 երեխայի ծնողներ նրանց հանել են այդ դպրոցից: Գերմանիայում նաեւ Գյուլենի կողմնակիցների անուններով ցուցակներ են շրջանառվում` բժիշկների, ռեստորանատերերի, ձեռնարկատերերի, որոնցում կոչ է արվում չօգտվել նրանց ծառայություններից, հայտնում է DW-ն:  

Թուրքիայում 75-ամյա Գյուլենին մեղադրում են երկրում հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի կազմակերպման համար: Անկարան օգոստոսի սկզբին քարոզչի ձերբակալության հրաման է տվել եւ այդ ժամանակվանից ջանում է հասնել ԱՄՆ-ի կողմից նրա արտահանձնմանը:  Ամերիկյան կողմն ընդգծում է, որ Վաշինգտոնը պատրաստ է հանձնել Գյուլենին, եթե թուրքական իշխանությունները բավարար ապացույցներ ներկայացնեն պետական հեղաշրջման փորձին նրա հանցակցության վերաբերյալ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ