News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի նախավերջին օրը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակեց ազգային հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստների անունները ովքեր մասնակցելու են ԱԱ-2018-ի ընտրական փուլում Ռումինիայի եւ Լեհաստանի ընտրանիների դեմ առաջիկա հանդիպումներին:

Արդեն համակերպվել ենք, որ «դավաճան» ֆուտբոլիստները չեն հրավիրվելու հավաքական: Այս անգամ էլ հավաքականի ղեկին կանգնած մասնագետը մի շարք այլ ֆուտբոլիստների չի հրավիրել, ասելով, որ հավաքական չեն հրավիրվել ազգային հավաքականի պահանջներին չհամապատասխանող եւ խաղային բավարար պրակտիկա չունեցող ֆուտբոլիստները: Ահա հրավիրված ֆուտբոլստների ցուցակը:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան  «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով  «Շիրակ»                                

Գոռ Մանուկյան  «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան

Լեւոն Հայրապետյան, «Փայքան», Իրան

Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»

Գեւորգ Հովհաննիսյան «Շիրակ»

Արթուր Քարտաշյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) 

Մարկոս Պիզզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)

Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»

Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան «Ալաշկերտ»

Զավեն Բադոյան, «Բանանց»

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Հարձակվողներ

Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)

Վարդան Պողոսյան, «Փյունիկ»

Սա այն ֆուտբոլիստների ցուցակն է, որոնք, ըստ Վարուժան Սուքիասյանի, ունեն համապատասխան խաղային պրակտիկա եւ համապատասխանում են հավաքականի պահանջներին:

Հավաքականի ամենթույլ օղակում (թեեւ այս պահին դժվար է արդենա ասել, որ օղակն է ամենաթույլը) հանդես եկող ֆուտբոլիստներից Կամո Հովհաննիսյանի ու Լեւոն Հայրապետյանի խաղային պրակտիկայի մասին կարելի է երկար խոսել, թե քանի խաղն են նրանք վերջերս անցկացրել ու ինչ արդյունատություն գրանցել:

Կիսապաշտպանությունում հանդես եկող ֆուտբոլիստներից բավարար խաղային պրակտիկա չունեն թե Մարկոս Պիզելին, Արաս Օզիբիլիսը, Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաեւ Գոռ Մալաքյանը նույնպես իր թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ, բայց նրանք հրավիրվել են: Հարձակվողի դիրքում խաղալու են կամ Գեղամ Կադիմյանը կամ էլ «Փյունիկից»  Վարդան Պողոսյանը: Կամ էլ հնարավոր է կրկին այդ դիրքում խաղացնեն Մարկսին, ով մեղմ ասած վաղուց այդ դիրքի խաղացող չէ:

Հավաքական չեն հրավիրվել Արթուր Սարկիսովը, Գեւորգ Ղազարյանը, Ռուսլան Կորյանը, Դավիթ Արշակյանը: Հետաքրքիր կլինի գլխավոր մարզիչից լսել, թե ինչով այս ֆուտբոլիստները չեն համապատասխանում հավաքականին: Խաղային պրակտիկա չունե՞ն: Ունեն: Արդյունավետ չեն իրենց թիմերում խաղում: Դա էլ այդպես չէ: Գուցե դավաճանությո՞ւն են արել… Համենայն դեպս հավաքականը այսպիսի փորձարարական կազմով կխաղա առաջիկա երկու շատ կարեւոր խաղերում: Կազմից բացի հետաքրքիր է արդյոք մեր գլխավոր մարզիչը նույն մարտավարությունը կընտրի, որով խաղում էր դանիացիների դեմ: Իսկ  ռումինացիներին ու լեհերին պարտվելուց հետո դժվար կլինի խմբից դուրս գալու երզանաքի մասին անգամ խոսել…

Վերա Մարտիրոսյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ