Սիրիայում հրատարակվող «Գանձասար» հայկական թերթը հրապարակել է Հալեպում զոհված հայերի ՝ Արման Հինտոյանը եւ Ծիլա Ճապաղջուրյանի լուսանկարները: Արման Հինտոյանը 12 տարեկան էր:

Ավելի վաղ NEWS.am –ը հայտնել էր, որ ահաբեկիչների կողմից Հալեպում Վիլլաներ հայաբնակ թաղամասի հրթիռակոծության հետեւանքով երեք հայ է զոհվել՝ Արման Հինտոյանը եւ Ծիլա Ճապաղջուրյանը, եւս մեկ զոհված կնոջ ինքնությունը դեռ չի պարզվել:

Թերթի տեղեկություններով վիրավորում է ստացել վեց հայ՝ Գառնիկ Կարապետյանը,Միրեյ Հինտոյանը, Ծովիկ Գապիքյանը, Փեթի Լախոյան-Հինտոյանը,Մովսես Հինտոյանը, Նազար Զարմինյանը:

 Նշենք, որ այսօր վաղ առավոտից ահաբեկիչները գնդակոծում են Հալեպի Նոր Գյուղ ու Վիլլլա թաղամասերը:

Զոհվածների ու վիրավորվածների մասին տվյալները թարմացվում են: