News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հալեպում սեպտեմբերի 30-ի վաղ առավոտից գնդակոծվել են հայաբնակ Նոր գյուղ եւ Վիլլաներ թաղամասերը, ինչի հետեւանքով 5 հայ է զոհվել, 7–ը` վիրավորվել: Զոհերից մեկը 12-ամյա տղա է` Արման Հինտոյանը

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է. շաբաթ լռության օր է, իսկ կիրակի համայնքապետերի ընտրություններ կկայանան Հայաստանի 373 քաղաքներում եւ գյուղերում: Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում տեղի կունենան ավագանու ընտրություններ: Սպասվում է, որ ամենաթեժ կետերը լինելու են Գյումրին, Վանաձորը, Արթիկը եւ Սեւանը: Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն եւ մեկ դաշինք: Սպասվում է, որ Գյումրիում հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի թեկնածուների միջեւ: Առաջինը սատարում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, երկրորդը` Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանին:  Վանաձորում պայքարում է 8 կուսակցություն` հիմնական պայքարը ՀՀԿ-ի, «Լուսավոր Հայաստանի» եւ «Քաղաքացիական պայմանագրի» միջեւ է:

Սեւանում պայքարում են անկուսակցական Սարգիս Մուրադյանը, որին սատարում է ՀՀԿ-ն եւ գործող մարզպետը, եւ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը, որին, սակայն, Հանրապետականը չի սատարում, եւ որը լարված հարաբերությունների մեջ է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ: Լարված քվեարկություն է սպասվում նաեւ Արթիկ քաղաքում. այստեղ թեկնածուների թիմերի միջեւ դեռ մի քանի օր առաջ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Հանրապետականը սատարում է նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին, որի մրցակիցը Մխիթար Վարագյանն է։ Վերջինի ընտանիքը խոշոր բիզնեսներ ունի Ռուսաստանում: Բազմաթիվ ահազանգեր են հնչել, որ նշված բոլոր տարածքներում թեկնածուներն ընտրակաշառք են բաժանում:

ՊՊԾ գնդի գրավման օրերին բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել ընդհանուր 730 քաղաքացի՝ հաշվել է «Իրավունքներ առանց սահմանների» ՀԿ-ն, ընդ որում, զեկույցի հեղինակներն այս թիվը վերցրել են ոստիկանության պաշտոնական վիճակագրությունից եւ կարծում են, որ իրական թիվը կարող է ավելի մեծ լինելՀուլիսյան իրադարձությունների ժամանակ ոստիկանությունն օգտագործել է 71 հատ ձեռքի լուսաձայնային նռնակ, 26 հատ 40 միլիմետրանոց լուսաձայնային նռնակ եւ արձակել արցունքաբեր գազի 3 կրակոց: Օգտագործված հատուկ միջոցներից քաղաքացիներից յոթը ստացել են այրվածքներ, 37-ը` կոտրվածքներ, բժշկական օգնության է դիմել 130 մարդ:

Ովքեր են Ազգային Ժողովի ամենահարուստ պատգամավորները: Մոնիտորինգը ցույց է տվել, որ ըստ հայտարարագրերի` պատգամավորներից ամենաշատ դրամական միջոցներ ունի Գագիկ Ծառուկյանը` ավելի քան 34 միլիոն դոլար, նրան հաջորդում է  Սամվել Ալեքսանյանը` մոտ 9 միլիոն դոլարով, ապա Գրիգորի Մարգարյանը, նույն ինքը՝ Բելաջոյի Գրիշը՝ 5 միլիոն դոլարով։ Ընդհանուր առմամբ, Ազգային ժողովում, ըստ 2015թ.  ներկայացրած դրամական միջոցների հայտարարագրի, կա 16 դոլարային միլիոնատեր: Ընդ որում, բոլորի դրամական միջոցների 30 տոկոսը պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Ի դեպ  Ծառուկյանը շարունակում է  գլխավորել նաեւ ամենից շատ Ազգային ժողովի նիստերից բացակայող պատգամավորների ցուցակը:

Սեպտեմբերի 30-ին բոլոր արտարժույթները նվազել են: Դոլարը կազմել է 474, ռուբլին՝ 7.49, եվրոյինը՝ 530, ֆունտինը՝ 615 դրամ: 

Հոկտեմբերի 1-ից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:  Երեւանում վաղը  տեղումներ չեն լինի: Գիշերը սպասվում է +3+5, իսկ   ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ