News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելական եւ թուրքական ընկերություններն ակտիվ մասնակցություն են ունենում ադրբեջանական բանակի զինման գործին:

Ադրբեջանական APA գործակալության տվյալներով, արդեն համաձայնություն է ձեռք բերվել, որ իսրայելական Elbit Systems ընկերությունն արդիականացնելու է ադրբեջանական բանակի Т-72 տանկերը: Դրանից առաջ՝ փորձարկումների ժամանակ Elbit-ն Ադրբեջանում մի քանի տանկ է արդիականացրել: Նախիջեւանում տանկերի արդիականացմամբ զբաղվել է թուրքական ASELSAN ընկերությունը:

Թուրքական MKEK ընկերությունը քննարկումներ է անում հրազենային զենքի եւ զինամթերքի ատադրություն ստեղծելու ուղղությամբ: Մասնավորապես արտադրվելու են թմբուկավոր նռնականետեր:

Ընկերությունը նաեւ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ սկսելու է դիպուկահար IST-12,7 հրացանի, թուրքական Bora հրացանի, գնդացիր-ատճանակի արտադրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ