News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի hանրապետական կուսակցությունը դրական է գնահատում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ կուսակցության համար շատ կարեւոր էր Վանաձոր եւ Գյումրի քաղաքներում ՀՀԿ-ական թեկնածուների հաղթանակը:

«Թե Գյումրիում, թե Վանաձորում  ՀՀԿ-ական թեկնածուները հաջողության հասան, որը լավ հնարավորություն է ապագա խորհրդարանական ընտրություններում հաջողություններ ամրապնդելու համար: Մենք ընդհանուր առմամբ, բավարարված ենք եւ դրական ենք գնահատում ընտրությունները, որովհետեւ 292-ից 190 համայնքում  ՀՀԿ-ի ներկայացուցիչները հաջողության հասան: Կային 1-2 համայնքներ, որտեղ մենք պետք է վերլուծություն կատարենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մասնավորապես, Վանաձորում ՀՀԿ-ն չի կարողանալու միանձնյա քաղաքապետ ընտրել, Շարմազանովն արձագանքեց. «Վանաձորի արդյունքները նորմալ ենք գնահատում՝ գրեթե 38 տոկոս, շատ լավ արդյունք է նման ընտրապայքարի համար: Մեր ընտրված թեկնածուները պետք է համագործակցեն մյուս քաղաքական ուժերի հետ, ծառայեն վանաձորցիներին, գյումրեցիներին եւ հնարավորինս արագ եւ արդյունավետ լուծեն նրանց խնդիրները: Վանաձորն ու Գյումրին ավանդաբար դժվար քաղաքներ էին իշխանությունների համար, քանի որ նախորդ ընտրություններում իշխանությունը դրական ցուցանիշ չէր արձանագրել այս քաղաքներում: Իսկ Սեւանում կարեւոր էր, որ ՀՀԿ կուսակցությունը ճիշտ ընտրություն կատարեց, մենք վերլուծություն կատարեցինք, հանդիպեցինք թեկնածուների հետ եւ պաշտպանեցինք անկուսակցական Սարգիս Մուրադյանին: Նա երիտասարդ, պայծառ անձնավորություն է, մարդը ավելի քան 3 հազար ձայնով հաղթեց»:

Վանաձորում եւ Գյումրիում «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից 6-տոկոսանոց շեմը հաղթահարելը Էդուարդ Շարմազանովը պայմանավորում է  ոչ թե կուսակցությունով, այլ անձերով եւ տվյալ մարզերում ունեցած կառույցների ուժեղությամբ:

««Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում հաջողության հասավ թեկնածուի շնորհիվ: Կարծում եմ, որ Վանաձորում ստացած ձայները պայմանավորված էին անձով:  Իսկ Գյումրիում իրենք ունեն լավ, հզոր կառույցներ, Շիրակի մարզում իրենք ավանդաբար կայուն ընտրազանգված են ունեցել: Որոշ կուսակցություններ էլ, որոնք շատ բարձր պլանկա էին դրել, տեսանք, որ թե Գյումրիում, եւ թե Վանաձորում ոչ բավարար ձայն հավաքեցին»,- ասաց կուսակցության մամուլի խոսնակը՝ թերեւս նկատի ունենալով ՀԱԿ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններին, որոնք հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում չկարողացան հաղթահարել նվազագույն շեմը:

Շարմազանովը չցանկացավ գնահատական տալ այն դիտարկմանը, որ ՀԱԿ-ի նման ձախողումը կարող էր այդ կուսակցության տարիներ շարունակվող գործելաոճի արդյունքը լինել, քանի որ նրանք մշտապես արմատական ընդդիմադիր հռետորաբանությունից անցնում էին իշխանությունների հետ այս կամ այն հարցի շուրջ բանակցելու քաղաքականությանը եւ հակառակը: Նա ձեռնպահ մնաց նաեւ գնահատական տալ՝ արդյոք այսքանից հետո կարելի է խոսել ՀԱԿ-ի եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վախճանի մասին:

«Չեմ կարծում, որ ճիշտ կլինի առաջին նախագահի քաղաքական մոտալուտ մահվան վերաբերյալ գնահատականներ հնչեցնել: Արդյունքներն ու փաստերը կան, թող վերլուծություններ անեն»,- ասաց նա:

Անդրադառնալով ընտրակեղծիքների վերաբերյալ հրապարակումներին եւ ահազանգերին՝ Շարմազանովը նշեց, որ դրանցով զբաղվում են իրավապահները եւ կեղծիքներ եւ ընտրախախտումներ կատարած անձինք, որոնք կբացահայտվեն, կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ