Գյումրիի ավագանի են անցել  4 ուժեր՝ «Բալասանյան դաշինքը», ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն եւ «Հայկական վերածնունդը»: Այս մասին  այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Գյումրիում «Բալասանյան դաշինքը» ստացել է 17 մանդատ, ԲՀԿ-ն՝ 8, ԳԱԼԱ-ն՝ 4, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը 4 մանդատ. «Գյումրիում կոնֆիգուրացիայի կարիք չկա»,-ասաց նա:

Նշենք, որ Գյումրիում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 125 983 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 45 670-ը, կամ 36,25 տոկոսը:

Տոկոսային հարաբերությամբ պատկերը հետեւյալն է.

 «Բարգավաճ Հայաստան»` 21,66 տոկոս,

«Հայկական վերածնունդ»՝ 10,62 տոկոս,

«Քաղաքացիական պայմանագիր»` 1,48 տոկոս,

«Գյումրեցու ոգի»` 5,74 տոկոս,

ՀԱԿ`  1,09 տոկոս,

ՀՅԴ` 5,36 տոկոս,

«Համախմբում»`  5,72 տոկոս,

«Գործարար»՝ 1,29 տոկոս,

ԳԱԼԱ` 10,47 տոկոս,

«Ալյանս»` 1,79 տոկոս: