News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 17
Տեսնել լրահոսը

1992թ. հոկտեմբերի 19-ին ավարտվեց Հայաստանի Զինված ուժերի Հրթիռահրետանային ստորաբաժանումների ձեւավորումը: Այդ ժամանակվանից հոկտեմբերի 19-ը Հայաստանում նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր: Հրթիռահրետանային զորքերը զգալի դերակատարություն են ունեցել հայ ազգային բանակի հզորացման գործում: Այդ օրը նշվում էր նաեւ Խորհրդային Միությունում` ի նշանավորումն Ստալինգրադի ճակատամարում գերմանացիների ջախջախման գործում հրետանու դերի:

Մեծ Հայրենական պատերազմի հերոսների թվում քիչ չէին հայ հրետանավորները: Խորհրդային Միության հերոս Սուրեն Հակոբի Գասպարյանը Առաջին Բելառուսական ճակատի 8-րդ գվարդիական բանակի 82-րդ դիվիզիայի հակատանկային-կործանիչ առանձին դիվիզիոնի սերժանտ էր: Խիզախության համար նա արժանացավ հերոսի կոչման, Լենինի եւ Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանների: 1956-ին Գասպարյանը վերադարձավ հայրենիք եւ երկար տարիներ աշխատում էր Երեւանի ավտոգործարանում: Նա մահացավ 1994թ. հունվարի 3-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ