«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միեւնույն ժամանակ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում կուսակցության տարածած հաղորդագրությւոնից:
Միեւնույն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին:
Նշենք, որ «Ալյանս»-ը Գյումրիի քաղաքային ընտրություններում չի հաղթահարել նվազագույն շեմը՝ ստանալով 1,79 տոկոս ձայն: Թե որքանով է այս փաստը կապված Ուրիխանյանի հրաժարականի հետ դժվար է ասել, քանի որ նա չի մեկնաբանել իր հրաժարականի որոշումը:





























