News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հոկտեմբերի 3-ին կայացել է «Գութան» ազգագարական երգի-պարի փառատոնը, որ հիմնադրել է  «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Փառատոնի մեկնարկը տրվեց ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ողջույնի խոսքով. «Ընդամենը 6 ամիս առաջ, ապրիլյան պատերազմի օրերին այս հրապարակը համախմբել էր մայր Հայաստանից եւ աշխարհի տարբեր անկյուններից Արցախին օգնության հասած հայորդիների, ովքեր վերահաստատեցին մեր միասնական կամքի եւ ոգու ուժի անպարտելիությունը, իսկ այսօր նույն տեղում՝ Վերածննդի հրապարակում, համախմբվել են հայկական ազգագրական լավագույն համույթները, մեր մշակույթի, ազգային արվեստի ասպետները, ովքեր եկել են վերահաստատելու մեր ազգային ինքնության վերածնունդը, եկել են անկախ Արցախ՝ նոր սերնդին ի պահ տալու մեր հազարամյա ավանդական երաժշտարվեստն իր հայկական հենքով, իր առանձնահատկություններով եւ բազմազանությամբ: Մենք արմատներով ենք հզոր, ուրեմն եւ պիտի թույլ չտանք կտրել մեզ մեր արմատներից»,- ողջույնի իր խոսքում նշել է Նարինե Աղաբալյանը՝ երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ամուր են պահում այդ կապը:

Հայկական մշակութային ժառանգության պահպանման զարգացման եւ Արցախի մշակութային կյանքում նշանակալի ավանդի համար «Գութան» ավանդական երգի-պարի փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը պարգեւատրվել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրով, Արցախում փառատոնի ծրագիրը ֆինանսավորելու համար «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ շնորհակալագրով: Շնորհակալագրեր հանձնվեցին նաեւ բոլոր մասանակից համույթներին:

Ելույթ են ունեցել «Ակունք»,  «Կարին», «Սասնա Ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Տարոնցիներ», «Մասունք»,  «Տավրոս», «Նուբար» երգի-պարի  համույթները՝ ներկայացնելով  Հայաստանի ու Արցախի  տարբեր շրջանների  երգն ու պարը, թատերականացված ծիսական դրվագներ, ցուցադրվել են հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմեր:

«Գութան»  ազգագրական երգի-պարի փառատոնն անցկացվում է 2014-ից թվականից:  Արցախում փառատոնն առաջին անգամ է հյուրընկալվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ