News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մի շարք բնապահպանական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով շրջանառությունից հանել թունաքիմիկատների նոր գերեզմանոց ստեղծելու ծրագիրը:

Բաց նամակում ասվում է.

«Ձեզ ենք ներկայացնում մեր մտահոգությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից համատեղ իրականացվելիք, մեկ  միլիոն ԱՄՆ դոլլար արժեքով  և անվտանգ քիմիկատների կառավարում լայնածավալ ծրագրի ենթաբաղադրիչ հանդիսացող, ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական ախտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների ախտազերծում ծրագրի վերաբերյալ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզում  առկա պահեստային տարածքի վերակառուցման հիման վրա ստեղծել վտանգավոր քիմիական թափոնների ազգային պահեստավորման և կառավարման կենտրոն: Ըստ ներկայացված նյութի տարածքը պետք է ծառայի, որպես միջանկյալ պահոց` Նուբարաշենից և այլ տեղամասերից հեռացված բարձր կոնցենտրացիայի ԿՕԱ պեստիցիդների և ԿՕԱ-ներով աղտոտված հողերի համար, նպատակ ունենալով կիրառել  բնապահպանական տեսանկյունից անվտանգ եղանակեր դրանց ոչնչացման և արտահանման համար:

• Ըստ ծրագրի դրա հիմնական նպատակը այն ենթակառուցվածքի ստեղծումն է, որը թույլ կտա Հայաստանում ներդնել վտանգավոր թափոնների (ՎԹ) ախտազերծման և հողերի վերականգման տեխնոլոգիաներ: Առանց մանրամասնելու ծրագրի տեխնիկական առաջադրանքը, գտնում ենք, որ ծրագիրը շինծու և արհեստածին  է, քանի որ Հայաստանը չունի ժամկետանց պեստիցիդների և կայուն օրգանական ախտոտիչների այնպիսի մնացորդային քանակներ, որի համար անհրաժեշտ է ստեղծել պահեստավորման նոր ենթակառուցվածք: Ծրագրում չի նշված թե Հայաստանի Հանրապետության, որ տարածքներում են առկա ենթադրայլ 24 ժամկետանց պեստիցիդային պահեստները:

• Ընտրված տեղամասը ՀՀ Կոտայքի մարզի Մ4 ստրատեգիական ավտոմայրուղու և Սևան-Հրազդան ջրատարի հարակից, 17 հեկտար մակերեսով, այն տարածքն է, որը հանդիսանում է Սևանից ներծծվող ստորերկրյա ջրերի այն հորիզոների տարածք, որոնք սնում են Աբովյան, Գառնի հասնող և Երևանը խմելու ջրով ապահովող աղբյուրները:

Գտնում ենք, որ անթույլատրելի է նախատեսել որևէ վտանգավոր նյութեր պարունակող ենթակառուցվածքի՝ առավել ևս վտանգավոր թափոնների վնասազերծման տեխնոլոգիական բազայի ստեղծումը: Այս գաղափարը հղի է ապագայում Հայաստանը դարձնել վտանգավոր կայուն օրգանակ ախտոտիչների  թափոնների  տեղադրման և վերամշակման վայր: Տեղին է նշել նաև, որ ընտրված տարածքը  Հայաստանի Հսնրապետության կենտրոնում գտնվող սակավաչափ սևահողային տարածք է` որը խիստ անհրաժեշտ է գուղատնտեսության համար: 

• Հայաստանի Հանրապետությունը պատերազմող երկիր է և ռազմավարական անվտանգության ապահովման տրամաբանությունից ելնելով  պետք է զարգանա դեպի մաքուր տեխնոլոգիաներ՝ այլ ոչ թե ստեղծի պատերազմի մեջ գտնվող երկրի համար ռազմավարական տեսակետից վտանգ ներկայացնող ևս  մեկ  օբյեկտ:

Հաշվի առնելով վերը նշվածը հայտնում ենք` մեր մտահոգությունը Հայաստանի կենտրոնում ստեղծվելիք վտանգավոր թափոների պահեստավորման ու վնասազերծման ազգային կենտրոնի ստեղծման վերաբերյալ և տեսնում ենք լուրջ խնդիրներ` թե բնապահպանական, և թե ռազմավարական տեսանկյուններից: Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունն  ունի մարդկային բավարար ռեսուրսներ ու բարձր տեխնոլոգիաներ, ինչպես նաև զարգած գյուղատնտեսություն ունենալու և տուրիզմը զարգացնելու հեռանկարներ:

Մեծարգո  վարչապետ

Պահանջում և խնդրում ենք շրջանառությունից հանել  ծրագիրը և մեզ ընդունել՝ խնդիրը Ձեզ հետ հանգամանորեն քնարկելու համար:

Հարգանքով՝

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյան

«Էկո ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրելյան

«Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյան

«Դալմա-Սոնա հիմնադրամ» Ռուզաննա Ղազարյան

«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ,

«Էկոլոգիական Հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյան

Համահայկական բնապահպանկան Ճակատ քաղաքացիական նախաձեռնություն Լ.Գալստյան

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի անդամ Կարինե Փանոսյան

«Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի նախագահ Արամ Գրիքորյան

«Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գ.Պետրոսյան

«Civilvoice» ՀԿ-ի Տեղեկատվության և հասարակության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյան

Նախաձեռնության համակարգող և պատասխանատու անձ «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ի նախագահ, «Էկոլոգիական Հասարակական դաշինքի» համակարգող Ս.Ադամյան

Տպել
Ամենաշատ