Եթե պետությունը չի զբաղվում պատմամշակությաին հուշարձաններով, գալիս են մարդիկ, որոնք զբաղվում են այդ հարցերով։ Այսօր այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն՝ անդրադառնալով Երեւանի պատմական շենքերը քանդելուն, որոնց թվում էր Արամի 30 հասցեում գտնվող շենքը։
«Մենք պետք է զբաղվենք այս պատմամշակութային հուշարձաններով, որպեսզի այլ մարդիկ չգան եւ չավերեն։ Մենք մշակում ենք հիմա ենթակառուցվածքներ, որոնք պետք է այդ հուշարձանները ծառայեցնեն ի շահ մեր հայրենիքի՝ ի շահ մեր պետությանն զարգացմանն ու երեխաների դաստիարակությանը»,-ասել էմշակույթի նախարարը։











