News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հատուկենտ հալեպահայեր կան, որոնք ցանկանում են տեղափոխվել Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Հալեպահայերն այս օրերին կամ մի թաղամասից համեմատաբար ավելի ապահով թաղամաս են տեղափոխվում, կամ դեպի ծովեզերյա քաղաքներ: Իհարկե, քաղաքների անունները չենք շեշտում՝ հայերի անվտանգությունից ելնելով: Հայերը, որոնք որոշեն գալ Հայաստան, մենք պատրաստ ենք աջակցել: Այս պահին հատուկենտ հայեր կան, որոնք ցանկություն են հայտնել՝ տեղափոխվելու Հայաստան: Մենք այժմ զբաղվում ենք այդ հարցով»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի խոսքով, իրենք նաեւ մարդասիրական օգնություն են ուղարկում Սիրիա:

Հիշեցնենք, որ Հալեպի հայաբնակ թաղամասերի հրթիռակոծումը սկսվել էր սեպտեմբերի 30-ին։ Հրթիռակոծության հետեւանքով 7 հայ է զոհվել, եւս 13-ը վիրավորվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ