News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այսօր ելույթների կենտրոնում կրկին հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքներն էին: Ավագանիներ մտած կուսակցություններին դուր չի եկել, որ պարտված ուժերը իրենց ձախողման համար մեղադրում են ընտրակաշառք բաժանողներին եւ վերցնողներին։  Խորհուրդ են տալիս վերանայել իրենց գործելաոճն ու հատկապես քարոզչության ձեւերը։

Ընտրություններում անհաջողությունների համար որոշ ուժեր ավելի լավ կանեն մեղադրեն իրենց. Նաղդալյան

Երբ կկուն պրոբլեմ ունի, կարծում է՝ բույնն է փտած. Նաիրա Զոհրաբյանը՝ քաղաքական ուժերին

Հետընտրական կրքերը Վանաձորում դեռ չեն հանդարտվել։ Այսօր ծեծի է ենթարկվել Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանը։ Նա հայտարարել է, որ իրեն ծեծողը ավագանու ընտրություններում «Հայկական Վերածնունդ» կուսակցության ընտրացուցակը գլխավորած Արկադի Փելեշյանն է, վրեժ է լուծել իր օգտին չքվեարկելու համար։ Փելեշյանին արդեն հայտնաբերել եւ բերման են ենթարկել։ Նրա կուսակցությունը սկզբում հերքում էր տեղեկությունը, իսկ երբ ծեծի լուրը պաշտոնապես հաստատվեց, Հեղինե Բիշարյանը հայտարարեց՝ եղել է քաշքշուկ, ոչ թե ծեծ։ Հայտնի է, որ Արկադի Փելեշյանի զավակներն Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր՝ ոստիկանության Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի սանիկներն են: Շարմազանովը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է՝ ինքը գործին չի միջամտելու։

Տիգրան Ուրիխանյանը խոստացել է դժոխքի վերածել Էդուարդ Շարմազանովի կյանքը: Նա Ազգային ժողովի փոխխոսնակից վիրավորվել է, երբ նախօրեին Ստեփան Սաֆարյանի հասցեին հնչեցրած իր հայհոյախառն քննադատությանը Շարմազանովն այսպես էր արձագանքել։ Իրադարձությունները զարգացել են այսօր։ Շարմազանովն իր աշխատասենյակ է կանչել Ուրիխանյանին։ Ավելի ուշ փոխխոսնակը լրագրողներին ասել է՝ ինքը պատգամավորին վիրավորելու մտադրություն չի ունեցել։ Ինչ են պատգամավորները խոսել Շարմազանովի սենյակում, ավելի ուշ Ուրիխանյանը պատմեց խորհրդարանի ամբիոնից։

Ազգային ժողովում այսօր ամենաէքսցենտրիկ հայտարարությունների հեղինակը, այնուամենայնիվ, Սեյրան Սարոյանն էր։ Նրա ամենաուշագրավ մտքերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։

Կարեն Կարապետյանը մի հատ ախպեր ունի, էն էլ գործի չի էթում. Սեյրան Սարոյան

 Ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա. Սեյրան Սարոյան 

Ի դեպ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասին: Մամուլում այսօր արդեն տեղեկություններ են հրապարակվում, որ պաշտոնանկությունից հետո նա ընդդիմադիր դաշտ է տեղափոխվելու։ Ասում են՝ նա Վիկտոր Դալլաքյանի հետ «Շրջադարձ» անունով կուսակցություն է ստեղծելու: Նախագահն էլ Դալլաքյանն է լինելու։ Տեղեկություններ կան նաեւ, որ «Շրջադարձը» ֆինանսավորվելու է ռուսական շրջանակներից:

Մարդասիրական օգնությամբ երկրորդ օդանավը Հայաստանից Սիրիա է մեկնել՝ հակամարտությունից տուժած բնակիչներին օգնելու նպատակով: Առաջին ինքնաթիռն ուղարկվել էր հոկտեմբերի 3-ին: Մինչ այդ, Հալեպում շարունակվող հրթիռակոծության հետեւանքով այսօր եւս 2 հայ է զոհվել: Այսպիսով, սեպտեմբերի 30-ից սկսված Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ եւ Վիլլաներ թաղամասերի հրթիռակոծություններն արդեն 7 սիրիահայի է կյանք են խլել, եւս 13 հայ վիրավոր է:  Հայաստանի իշխանություններն արդեն քննարկում են Հալեպի ակտիվորեն հրթիռակոծվող հայաբնակ թաղամասերից հալեպահայերին Հայաստան տեղափոխելու հարցը։ Սակայն դա պետք է տեղի ունենա լուրջ բանակցային գործընթացի արդյունքում:

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում նոր Սասունցի Դավիթ է ծնվել: 5 կգ 230 գրամ քաշով եւ 57 սմ հասակով տղային Տիգրան կկոչեն՝ Տիգրան Մեծի պատվին: Փոքրիկն ու մայրն իրենց հիանալի են զգում:

Դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 5-ին փոքր-ինչ նվազել է, եվրոյինը՝ աճել: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 473 դրամ, եվրոյինը՝ 531, ռուբլունը՝ 7.59 դրամ, ֆունտինը՝ 602 դրամ:

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ