News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Կառավարության որոշմամբ, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Սյունիքի մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ Վահե Հակոբյանն այսժմ դահլիճում է եւ հավելեց. «Պարոն Հակոբյան շնորհավորում եմ ձեզ, ցանկանում ենք էֆեկտիվ կառավարում: Հույս ունենք նոր մշակույթ կբերեք ռեգիոնալ կառավարման մեջ»:

Այսօր ավելի վաղ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է Սուրիկ Խաչատրյանը՝ իր դիմումի համաձայն: ՀՀԿ-ականները նշում են, որ Սուրիկ Խաչատրյանը նման որոշում է կայացրել առողջական խնդիրների պատճառով: Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը 2013 թվականին մեկ անգամ արդեն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձություններից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ