Հայաստանի պետեկամուտների կոմիտեն նոր ղեկավար ունի։

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վարդան Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին։

Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնից ազատվել է Հովհաննես Հովսեփյանը։

Վարդան Ռուբենի Հարությունյան

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1975թ. հունվարի 1-ին:

Կրթություն

Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

Տնտեսագիտության թեկնածու է:

Աշխատանքային գործունեություն

1994–1999

Աբովյանի թթխմորի գործարանում հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ:

1999-2000

«Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության (ԱՇԾ) պետի տեղակալ, ծառայության պետ:

2000–2002

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ տնօրեն:

2002–2009

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երեւանի ԳԳՄ տնօրեն:

2009-2010

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի եւ արտաքին կապերի գծով:

2010–2011

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

2011-2014

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն:

2014-առ այսօր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն,

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի անդամ,

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության անդամ:

Պարգեւներ

ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով:

ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: