News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԵԽԽՎ լիագումար նիստում  Պանամական օֆշորային սկանդալի  վերաբերյալ ելույթ է ունեցել՝ մատնանշելով Ալիեւի դուստրերի ոսկու հանքերի մասին։

«Ներկայումս ամբողջ աշխարհում լրջագույն խնդիր է անկատար հարկային քաղաքականությունը եւ դրանից բխող եկամուտները թաքցնելու խնդիրը, այսինքն՝ անօրինական եկամուտներ ստանալու փորձը, ստվերային տնտեսությունը, իսկ դա նշանակում է նաեւ՝ անօրինական ծախսերը: Սա հանգեցնում է մեկ ակնհայտ երեւույթի՝ անարդարության եւ անհավասար մրցակցային պայմանների ձեւավորման:

Իհարկե, սա նոր երեւույթ չէ, սակայն ներկայումս տեղեկատվական ցանցերով եւ արտասահմանյան ժամանակակից ձեւերով այն հասել է իր ծավալներով նոր, ահագնացող մակարդակի։ Այդ երեւույթները հանդես են գալիս տարբեր ձեւերով եւ նախեւառաջ, այսպես կոչված՝ օֆշորների տեսքով»,–հայտարարել է Միքայել Մելքումյանը:

Պատգամավորը նշել է, որ  նշված խնդիրների լուծումը պետք է կայանա միջազգային հանրության եւ պետությունների համատեղ եւ արդյունավետ ջանքերով։

«Ինչպես կարող է այն կայանալ, եթե որոշ երկրներում (օրինակ՝ Ադրբեջանում) դրան նպաստում են հենց երկրների ղեկավարները եւ հետո այն քողարկելու համար սանձազերծում պատերազմ, ինչպես այն տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծի ամբողջ երկայնքով ս.թ. ապրիլի 2-5-ը.... Սակայն ռիսկեր, կապված օֆշորների, կապիտալի անօրինական արտահանման եւ ապա, այսպես կոչված, ռեէքսպորտի հետ, իհարկե, միշտ էլ կան:

Այս առումով անհրաժեշտ են ամենախիստ պատժամիջոցները թե՛ քրեական օրենսգրքերի եւ թե՛ վարչական, հարկային օրենսդրության շրջանականերում։ Դրա հիմքում պետք է լինի ժամանակին եւ անհրաժեշտ ծավալով տեղեկատվության ամբողջ ծավալով տրամադրումը տարբեր պետությունների կողմից: Դրա մասին կան միջպետական պարտավորություններ: Ուղղակի դրանք պետք է հետեւողականորեն կատարել:

Կարեւոր նշանակություն է ձեռք բերում նաեւ Կենտրոնական բանկի եւ այլ կառույցներում գործող ֆինանսական մոնետարների գործունեությունը եւ դրանց կանխարգելիչ գործունեությունը, Մանիվալի, Գրեկոյի եւ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտների արդյունավետ գործունեությունը: Երեք հիմնական կարեւոր ուղղություններ են՝ կոռուպցիա, մենաշնորհների դեմ պայքար եւ դատական արդարացի համակարգ, մարդու իրավունքներ:

Սակայն այս ամենը չպետք է խոչընդոտի նաեւ լեգալ կապիտալի ազատ տեղաշարժին, այլապես մենք կնվազեցնենք երկրների ներդրումային գրավչությունը:

Անդրադառնալով Պանամական փաստաթղթերին, նշեմ, որ Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամների համար առանձին գլուխ է հատկացված, որտեղ ներկայացվում են նրանց կապերը օֆշորային կազմակերպությունների բարդ համակարգի հետ: Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2003 թվականին Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովը ստեղծում է AtaHolding  կոնգլոմերատը Ալիեւների ընտանիքի անդամների մասնակցությամբ, որի հետաքրքրությունների շրջանակը սկսվում է բանկային, հեռուստակոմունիկացիոն ոլորտերից մինչեւ բնական ռեսուրսներով հարուստ երկրի շինարարական, հանքարդյունաբերական եւ նավթագազային ոլորտներ:

Պանամայում Մամեդովը հիմնադրել է երկու կառույց՝ «FM Management Holding Group»-ը  եւ «UF Universe Foundation»-ը, վերջինը հանդիսանում է նախորդի կառավարողը, իսկ կառավարիչներից մեկը Մեհրիբան Ալիեւան է: Համաձայն «Պանամական փաստաթղթերի» եւ «Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետաքննության նախագծի» (OCCRP)՝ 2006 թվականին նախագահ Ալիեւը վեց ոսկու հանքերի օգտագործման իրավունքը փոխանցել է ադրբեջանական մի քանի կազմակերպությունների, այդ թվում՝ երկու օֆշորային կազմակերպության, որոնք իրականում պատկանում են Ալիեւի երկու աղջիկներին: Քույրերին է պատկանում նաեւ բրիտանական Globex International LLP-ի բաժնետոմսերի 56%-ը եւ պանամական Londex Resourses S.A.-ն: Վեց ոսկու հանքերի բաժնետոմսերի համապատասխանաբար 11%-ը եւ 45%-ը տնօրինում են այս երկու կազմակերպությունները»,–հայտարրել է Մելքումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ