News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում այսօր՝ հոկտեմբերի 12-ին, պատգամավորները խստորեն քննադատեցին Թուրքիայի իշխանությունների գործողությունները:

NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից հաղորդում է, որ մինչեւ պատգամավորների հարցերին պատասխանելը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, թե Թուրքիան ժողովրդավարական երկիր է եւ պահպանում է Եվրոպական կոնվենցիայի բոլոր նորմերն ու դրույթները: Այս հայտարարությունը զարմացրեց եւ զայրացրեց ներկա պատգամավորներին: Շատերն իրենց խոսքում շեշտում էին՝ ինչպես կարող է Թուրքիան ժողովրդավարական երկիր համարվել, եթե պետական հեղաշրջման փորձի տապալումից հետո իշխանությունները ճնշումներ են գործադրում մարդկանց նկատմամբ, կալանավորում, պահում անմարդկային պայմաններում:

«Չեք հասկանո՞ւմ, որ դարձել եք մերձավորարեւելյան երկիր, ժողովրդավարական վիճակը ձեր երկրում պայթյունավտանգ է»,- Չավուշօղլուին դիմեց դանիացի պատգամավոր Միքայել Յենսենը, ապա հիշեցրեց, թե քանի լրագրող ու քաղաքացիական ակտիվիստ է գտնվում բանտերում:

Թուրքիայի արտգործնախարարը, չնայած քննադատություններից, կրկին վստահեցրեց, որ ժողովրդավարական երկիր է Թուրքիան: Անդրադառնալով լրագրողների կալանավորման փաստին՝ նա նշեց, թե այդ անձինք չեն կալանավորվել լրագրող լինելու համար:

Նշենք, որ Չավուշօղլուին հարցեր տալու համար շատ պատգամավորներ էին հերթագրվել, սակայն ժամանակը չբավականացրեց:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական իրադարձությունները ծավալվել են Անկարայում եւ Ստամբուլում: 246 քաղաքացի է զոհվել՝ չհաշված խռովարարների շրջանում զոհերը, ավելի քան 2 հազար վիրավոր կա:

Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ ԱՄՆ-ից պահանջում արտահանձնել նրան: Գյուլենն ինքը դատապարտել է խռովությունն ու հայտարարել, որ կապ չունի դրա հետ:

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ավելի քան 40 հազար մարդ է ձերբակալվել, 20 հազարը՝ կալանավորվել, 79 հազար մարդ պաշտոնանկ է արվել:

Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ