News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ժամանումը Երեւան նրան կդներ ոչ այդքան հաճելի դրության մեջ։ Նման տեսակետ է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Նազարբաեւը հրաժարվել է մասնակցել Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին՝ պատճառաբանելով որ վատառողջ է, մրսած է։ Հիշեցնենք, որ նստաշրջանում Ղազախստանը ներկայացնելու է երկրի վարչապետը։

Ալեքսանդր Մարկարովը հիշեցրեց, որ որոշ հարցերի շուրջ Ղազախստանի դիրքորոշումը հակասում է կազմակերպության անդամ երկրների միատեսակ մոտեցման մասին ՀԱՊԿ դիրքորոշմանը, եւ Ղազախստանը գիտի այդ մասին։ Մյուս կողմից էլ Նազարբաեւը ձգտում է միջնորդ դառնալ տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործում։ «Այլ հարց է՝ թե որքանով է դա ընդունելի կամ անընդունելի», նկատեց քաղաքագետը։ «Հաշվի առնելով այս փաստերը՝ Նուրսուլթան Նազարբաեւի ժամանումը Երեւան կարող էր նրան ոչ այդքան հաճելի դրության մեջ դնել»,- շարունակեց Ալեքսանդր Մարկարովը։

«Սակայն դժվար է ասել՝ տվյալ դեպքում խոսքը բժշկական, թե քաղաքական հիվանդության մասին է։ Արեւելյան երկրներում նախագահին հիվանդ հայտարարելը ոչ թե բժշկական, այլ քաղաքական խնդիր է»,- շեշտեց Ալեքսանդր Մարկարովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Ամենաշատ