News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի խորհրդարական վեհաժողովում (ԵԽԽՎ) հոկտեմբերի 12-ին քննարկվել է Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած հանրաքվեն:

NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից հաղորդում է, որ քննարկմանը մասնակցելու համար Ադրբեջանից Ֆրանսիա էին եկել քաղաքացիական ակտիվիստներ եւ իրավապաշտպաններ: Նիստը վարող դանիացի Նիկոլայ Վիլումսենն առաջին հերթին ամոթանք տվեց ԵԽԽՎ այն պատգամավորներին, որոնք բավարար են համարում Ադրբեջանում անցկացված հանրաքվեն:

«Ես ամաչում եմ այդ մարդկանց փոխարեն, ուղղակի ամաչում եմ: Եվրոպայի խորհուրդն ու խորհրդարանական վեհաժողովը պետք է մանրամասն ուսումնասիրեն Ադրբեջանում կատարվող իրադարձությունները»,- ասաց Նիկոլայ Վիլումսենը:

Իրավապաշտպաններն Ադրբեջանում տիրող իրավիճակը բնութագրեցին՝ բռնապետական, որի վառ ապացույցն էլ Սահմանադրական հանրաքվեն էր: Անցկացված հանրաքվեն, Ազգային եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Լեյլա Ալիեւայի գնահատմամբ, խախտում է Եվրոպական կոնվենցիայի բոլոր նորմերը:

«Մինչեւ Սովետական Միության քանդվելը՝ շատ երկրներ ավելի ժողովրդավարական էին, այդ թվում Ադրբեջանը, քան այսօր: Այս հանրաքվեով մենք հետ գնացինք, ոչ թե առաջ»,- ասաց նա:

Նշենք, որ Ադրբեջանում վերջին 15 տարիներին սա արդեն երրորդ հանրաքվեն էր: Սրանով փորձագետների կարծիքով Ալիեւն ապահովում է իր «ընտանեկան» իշխանությունը. իրենից հետո նախագահ կդարձնի որդուն կամ ընտանիքի մեկ այլ անդամի ու այս կերպ կշարունակի պաշտոնավարել:

«Մենք Եվրոպայի խորհրդի անդամ առաջին երկիրն ենք, որ անդամագրվելուց հետո 3 Սահմանադրություն ենք փոխում: Ալիեւները Սահմանադրությունը փոխում են այնպես, ինչպես իրենց ընտանիքներին է հարմար, ինչպես որ իրենց ընտանիքներն են ուզում: Ինչո՞վ է Ադրբեջանը տարբերվում Հյուսիսային Կորեայից: Մենք Եվրոպայի խորհրդի անդամ երկիր ենք, խորհրդարանական վեհաժողովի անդամ երկիր ենք, սակայն տարբերությունը կարծես չենք զգում: Ադրբեջանում ճնշումների են ենթարկվում լրագրողները, իրավապաշտպանները»,- իր հերթին ընդգծեց Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովը:

Բանախոսներն ընդգծեցին նաեւ, որ մեծ հույսեր չունեն հանրաքվեից եւ համոզված են, որ գնալով վատթարանալու է վիճակը:

Նշենք, որ Ադրբեջանում այս տարվա սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել սահմանադրական հանրաքվե, որը ներկայացրել էր ինքը՝ Իլհամ Ալիեւը: Այն ենթադրում է երկրի հիմնական օրենքի 29 հոդվածների փոփոխություն, այդ թվում՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից 7 տարվա հասցնելու առաջարկ, նախագահ առաջադրվելու համար առնվազն 35 տարեկան լինելու պահանջի չեղարկում եւ փոխնախագահների պաշտոնների սահմանում:

Բացի այդ, փոփոխությունների փաթեթում առաջարկվում է նախագահին տալ օրենսդիր մարմինը՝ Միլի մեջլիսը ցրելու եւ նախագահի արտահերթ ընտրություններ նշանակելու իրավունք:

Ընդդիմությունը պնդում է, որ ստանալով այդ նոր լծակները՝ Իլհամ Ալիեւը եւ նրա ընտանիքը գործնականում կստեղծեն միապետություն, որտեղ խորհրդարանին կվերապահվի օրենքներ կնքելու սոսկ արարողակարգային պարտականություն:

Խորհրդարանում իսպառ կանհետանա ընդդիմադիր կարծիքներ հայտնելու հնարավորությունը: Նախագահի կինը՝ Մեհրիբան Ալիեւան, դուստրերը՝ Արզուն եւ Լեյլան, հարկ եղած դեպքում կարող են դառնալ փոխնախագահներ:

Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Նոյկիրխը կարևորել են ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված ԵԽ համապարփակ փաթեթը
Զրուցակիցները կարևորել են նաև ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված Եվրոպայի խորհրդի համապարփակ փաթեթը՝ ուղղված...
Ամենաշատ