Երեւանում բացվել է սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսը: Այն բացվել է հատուկ ջոկատայինների ցուցադրական ելույթով: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ: Կարմիր ժապավենը կտրել են Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 50 ընկերություններ 9 երկրից: Ցուցադրությունը ներառում է սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի գրեթե ամբողջ սպեկտրը:

Ցուցադրության հիմնական թեմատիկ բաժիններն են զրահատանկային եւ հրթիռա-հրետանային սպառազինություններն ու ռազմական տեխնիկան, ռազմական ավիացիան, հրազենն ու զինամթերքը, անօդաչու թռչող սարքերն ու ռոբոտատեխնիկայի համալիրները, զորքերի կառավարման ավտոմատացված համակարգերը, լազերային, տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաները, տեղեկատվության ապահովման համակարգերը, հանդերձանքը, բժշկական ապահովումը: