Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում, մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Վարդան Հարությունյանին ՊԵԿ-ի նախագահ նշանակվելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց, որ համաձայնել է համատեղ աշխատանքի: «Մամուլը շատ է գրում, որ երկար ժամանակ դիմադրել եք»,- ասաց նա:
Վարչապետը շնորհավորեց նաեւ Արսեն Հարությունյանին ՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ ցանկացավ արդյունավետ աշխատանք:
Վարչապետը հանձնարարեց բոլոր գերատեսչություններին մաքսիմալ թափանցիկ եւ բաց աշխատել մամուլի հետ. «Որպեսզի տեղյակ լինեն ինչ ենք անում, ինչի համար ենք անում եւ ուր ենք գնում»:











