News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Հանրակրթական դպրոցներում ղեկավարության ընտրությունների վրա չպետք է ազդեն ազգակցական կապերն ու շահերի բախումը: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությանն ու մարզպետերին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետին հանձնարարեց 7 օրվա ընթացքում ընտրությունների այնպիսի մեխանիզմ ներկայացնել, որը կբացառի ծանոթի միջոցով նշանակումները:

«Օրինակ՝ մայր ու աղջիկ նույն դպրոցում են: Կամ այլ օրինակներ, որոնք մասին գիտեք: Պարզապես հարկավոր է տարբերակել, թե որ նշանակումներն են օբյեկտիվ, որոնք՝ սուբյեկտիվ»,- նշել է Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ