Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի: Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի Կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում:
Քաղաքաշինության հեռացող նախարար Նարեկ Սարգսյանի խոսքով՝ ապագա կոմիտեի բաժինները կխոշորացվեն, այսինքն, ի տարբերություն լուծարված նախարարության, կոմիտեում ավելի քիչ աշխատակիցներ կլինեն:
Վերակազմավորումն իրականացվում է Կառավարության բարեփոխումների շրջանակում, որոնք սկսել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: