News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարծում է, որ պետք է բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացվեն, որպեսզի նրանք գումարներ չվերցնեն այցելուներից:

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ծաղիկներ կամ կոնյակ նվիրելը դա կոռուպցիա չէ, իսկ մեծ գումարներ պահանջելու դեպքում գործ պետք է ունենան դատախազության հետ:

«Դուք կոռուպցիա եք համարում բժշկին նվիրած կոնյակը, ծաղիկը, գումարը, ի՞նչը: Իսկ մեծ գումարներ քաղաքացիները թող չտան: Եթե պահանջում են, դա արդեն դատախազության հարցեր են»,-ասաց նա:

Նախարարը խնդրի լուծումը տեսնում է աշխատավարձերի բարձրացման մեջ. «Աշխատավարձերը, արդյունավետությունը բարձրացնենք, եւ քաղաքացիներին կրթենք, որ պետք չի  մոտենալ բժիշկներին այդ հարցերով»:

Լեւոն Ալթունյանը խոստովանեց, որ որպես բժիշկ ինքն անձամբ հիվանդներից կոնյակ վերցրել է:

Հարցին` թե իրեն հարուստ համարում է, նախարարը պատասխանեց. «Բժիշկների համեմատ` հարուստ, շատ հարուստների համեմատ` աղքատ»:

Ինչ վերաբերում է ԾԻԳ-երի կրճատման վերաբերյալ վարչապետի հանձնարականին, նա նշեց. «Իհարկե հանձնարարականը կկատարվի լավագույնս, դրա համար պետք է հարցն ուսումնասիրել, որի համար պետք է եւս 20-25 օր, որից հետո կարող եք հարցնել մեր ոլորտում բարեփոխումների նախագծի մասին: Մեկ ամսից կներկայացնենք մեր հեռանկարները: Այսպես թե այնպես 100 օրից կպատասխանենք բոլոր հարցերին:

Առաջին հերթին պետք է ուսումնասիրենք, հետո կրճատենք եւ օպտիմիզացնենք, ինչպես հանձնարարել է վարչապետը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ