News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Թուրքիայից եկող լուրերը ինձ հիշեցնում են ստալինյան ժամանակաշրջանի սարսափն ու դաժանությունները: Այս մասին, հոկտեմբերի 12-ին, ԵԽԽՎ-ում, Թուրքիայի իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ  իր ելույթում նշել է հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.

«Հուլիսի 15-ին կրկին մարտահրավեր նետվեց թուրքական ժողովրդավարությանը: Պետական հեղաշրջման փորձն այս անգամ ձախողվեց: Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, եւ Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերը իրենց երկրում:

Բայց այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում հաջորդիվ, ժողովրդավարական ուղուց նահանջի ցցուն արտահայություն է եւ անգամ կարող է բնորոշվել որպես «հակա-coup d’état»՝ լայնածավալ ձերբակալություններ, ապօրինի պատիժներ, կալանավորման ժամկետի անօրինական երակարաձգումներ, հազարավոր կասկածյալների, ներառյալ լրագրողների եւ մտավորականների նկատմամբ ընտրովի արդարադատության իրականացում, զանգվածային լրատվության միջոցների եւ քաղաքացիական հասարակության սասանում, ողջ երկրով մեկ՝ պետական բոլոր ատյաններում, վհուկների որսի իրականացում, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգում եւ այլն:

Թուրքիայում մահապատժի վերականգնում պահանջող ձայներն իրենց հերթին լուրջ ազդակ են Ստրասբուրգի եւ Բրյուսելի համար:

Կարելի է անգամ փաստել, որ մեծ չէ տարբերությունը այն ամենի միջեւ, ինչ արեցին 1980 թ. պետական հեղաշրջման իրականացնողները եւ նրա, ինչ անում է Էրդողանը վերջերս: Թուրքիայից եկող լուրերը ինձ հիշեցնում են ստալինյան ժամանակաշրջանի սարսափն ու դաժանությունները. Խորհրդային միության անգամ հեռավոր գյուղերում ապրող միլիոնավոր քաղաքացիներ մեղադրվում էին, այսպես կոչված, «արեւմտյան իմպերիալիզմի» գործակալներ լինելու մեջ, արդյունքում՝ բանտարկվում կամ սպանվում էին: Այսօր նախագահ Էրդողանը փորձում է կրկնօրինակել Ստալինին՝ օգտագործելով «գյուլենական շարժումը» ստալինյան «արեւմտյան իմպերիալիզմի փոխարեն», մինչդեռ ոչ մեկը չի կարողանում հասկանալիորեն շարադրել, թե այդ ինչ է իրենից ներկայացնում այդ շարժումը եւ ինչպես էր հնարավոր, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ աննկատ անդամակցեին այդ շարժմանը մի երկրում, որտեղ գրեթե ամեն ինչ վերահսկվում է պետական մարմինների կողմից:

Ինչ էլ արտգործնախարար Չավուշօղլուն երեկ ասեր այստեղ, իրավիճակը Թուրքիայում՝ վարագույրներից այն կողմ, չափազանց պարզ է. Էրդողանը ձգտում է իր ձեռքերում կենտրոնացնել էլ ավելի մեծ իշխանություն՝ կերտելով մի աննախադեպ բռնակալական վարչակարգ, իսկ Սահմանադրության փոփոխության մասին հնչող ձայները այդ մտադրության եւս մեկ ապացույց են: Ավելին, աճող ներգրավվածությունը Սիրիայում, Թուրքիայի ներսում ու նրա սահմաններից դուրս ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի հարցում նկատելի շահարկումը, Լոզանի պայմանագրի կասկածի տակ առնելը, ցանկության բացակայությունը ապաշրջափակման ենթարկել Հայաստանի հետ ապօրինաբար փակված սահմանը եւ միանշանակ աջակցությունը Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, նրա՝ աճող նեոօսմանյան ձգտումների խոսուն եւ ցցուն վկայություններ են, զուգահեռաբար, Թուրքիայում ապաստանած միլիոնավոր սիրիացի փասխստականներին վերածելով քաղաքական գերեվարվածների՝ շանտաժի ենթարկելու Եվրոպային:

Հարգելի գործընկերներ,

Թուրքիայում ժողովրադավարության իրավիճակի քննարկումը այսօր նշանակում է վաղվա Եվրոպայում ու նրա հարեւանությամբ անվտանգության հարցերի քննարկում: Մենք քաղաքական մարմին ենք, եւ մեր որոշումները պետք է լինեն քաղաքական: Էլ ի՞նչ պետք է անի Էրդողանը, որը մեզ մղի Թուրքիային վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի իր նախկին կարգավիճակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ