News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ողբերգական պատահար Հյուսիսային Օսիայում: Առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Հյուսիսային Օսիայում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ճանապարհին, Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Պատահարի հետեւանքով 5 մարդ է զոհվել, 27 վիրավոր կա: Տուժածներից 4-ը երեխաներ են: Ներկայում տարբեր հիվանդանոցներում 9 տուժած կա, այդ թվում՝ 4 երեխաները: Նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկի վիճակը բժիշկները ծանր են գնահատում:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության տվյալներով՝ զոհերից երկուսը Հայաստանի, երեքը՝ Ռուսաստանի քաղաքացիներ են: Նրանք են՝ 1960 թվականին ծնված Լունոնյան Ա.Պ.-ն, 1954 թվականին ծնված Պողոսյան Յու.Ս.-ն, 1968 թվականին ծնված Լազուկին Ա.Վ.-ն, 1973 թվականին ծնված Պանչենկո Վ.Մ.-ն, 1999 թվականին ծնված Մամչենկո Ս.Ս.-ն:

Բեսլանի մշակույթի տանը ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ, ուր տեղափոխվել են այն ուղեւորները, որոնք բուժօգնության կարիք չունեն։ Նրանք ավելի ուշ ավտոբուսով ուղեւորվել են Երեւան: Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է օդանավ տրամադրել՝ ավտոբուսի ուղեւորներին Երեւան տեղափոխելու համար: Այն արդեն Բեսլան է ուղեւորվել:

Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ուղեւորատար ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի արդյունքում էլ բախվել է մայթեզրին կանգնած բեռնատարին: Այլ աղբյուրի համաձայն՝ վարորդը քնել է ղեկին: Հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւության կանոնները խախտելու փաստով: Քննչական խումբ է ստեղծվել:

Ռուսական աղբյուրների հաղորդմամբ՝ վթարի ենթարկված փոխադրամիջոցն առանց Ռուսաստանի տրանսպորտի նախարարության թույլտվության է աշխատել: Բացի այդ, վարորդները տարբեր ժամանակներում վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ ամրագոտի չկապելու եւ արագությունը գերազանցելու համար:

Վթարի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել, ինչպես նաեւ հանձնարարականներ տվել պատկան մարմիններին:

Հավելենք, որ վթարի հետեւանքով տուժածների մասին մանրամասն տեղեկություններ տրամադրելու համար Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարարությունում գործում է թեժ գիծ` 007-86-72-40-38-92 հեռախոսահամարով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ