ԱՄՆ տրանսպորտի նախարարությունն արգելել է օդանավերով Samsung Galaxy Note 7 սմարթֆոններ փոխադրել:
Գերատեսչության հրամանի համաձայն՝ ուղեւորներին արգելվում է հեռախոսն իրենց մոտ պահել կամ հանձնել ուղեբեռի հետ: Կարգը խախտողներին տուգանք կամ սարքի առգրավում է սպառնում: Այն ուղեբեռի հետ հանձնելու փորձ անողները նաեւ քրեական հետապնդման կենթարկվեն: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայոկոչելով Reuters-ը:
Հոկտեմբերի 11-ին Samsung-ը հայտարարել էր, որ ինքնաբռնկման եւ մարտկոցների պայթելու պատճառով Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունն ու վաճառքը դադարեցնում է:
Վերլուծաբանների տվյալներով՝ կորպորացիան 17 մլրդ դոլար է կորցրել սարքերից բողոքների պատճառով:




























