News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի սկզբին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրավոր ընթացակարգով հետ է վերցրել ԱԺ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին իր դիմումը:

Նշենք, որ հոկտեմբերի 4-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հրապարակել է պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին Տիգրան Ուրիխանյանի դիմումը:

Ըստ օրենսդրության, պատգամավորը 15 աշխատանքային օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի իր դիմումը, իսկ եթե այդ ժամկետում դիմումը հետ չի վերցնում, հրաժարականը համարվում  ընդունված: Ակնկալվում է, որ նշված ժամկետում Ուրիխանյանը հետ կվերցնի իր հրաժարականի դիմումը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կասկած էր հայտնել, թե Տիգրան Ուրիխանյանը իսկապես կհրաժարվի իր մանդատից. «Երբ որ Տիգրան Ուրիխանյանը 15 օր հետո կվերահաստատի իր մանդատից հրաժարվելու դիմումը, այն ժամանակ կխոսենք: Եկեք Կիկոսի մահը չսարքենք: Որովհետեւ ես չեմ հավատում, որ նա իրոք հրաժարական կտա»:

Իսկ Արդեն Հոկտեմբերի 10-ին Ուրիխանյանը նոր հայտարարություն է տարածել, նշելով, որ չի հրաժարվի ԱԺ պատգամավորի մանդատից: «Իսկ հաջորդիվ նպատակահարմար եմ գտնում մեծ ու ժողովրդականություն վայելող այնպիսի մի քաղաքական թիմի հետ միավորումը, որում լուրջ պոտենցիալի առկայությունը շրջադարձ կբերի հայաստանյան իրականության մեջ»,-ասել էր նա:

Տպել
Ամենաշատ