News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության  տվյալներով՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող՝ շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ կրակահերթ է արձակել նույն զորամասի մեկ այլ շարքային զինծառայող՝ իրեն ամրակցված ինքնաձիգից։

Վ.Վիրաբյանը դեմքի և կրծքավանդակի շրջաններում ստացած հրազենային վնասվածքներից մահացել է։  Կասկածյալը ձերբակալվել է։

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Վահագն Վիրաբյանը Եղվարդից է, տան միակ արու զավակը: Նա շուտով զորացրվելու էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ արձակվել են կրակոցներ՝ վերջինիս պատճառելով մահացու հրազենային վիրավորումներ:

Ավելի վաղ տեղեկացրել  էինք, որ Վահագն Վիրաբյանը Եղվարդից է, տան միակ արու զավակը: Նա շուտով զորացրվելու էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
54-ամյա Ռոլանդը հետախուզման մեջ էր 22 տարի. Նրան որոնում էին Բիշքեկի իրավապահները, բայց գտել են Երեւանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Մեքսիկայում ջրհորի հատակին հայտնաբերել են ԱՄՆ եւ Ավստրալիայի կորած զբոսաշրջիկների դիերը
Զոհերն ունեցել են հրազենային վիրավորումներ...
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 
Հիշյալ փաթեթների պարունակությունն ու բաղադրությունը պարզելու նպատակով...
Մարոկկոյի իրավապահների կողմից հետախուզվող 56-ամյա Մայ Իսմաիլի-Ալաոուն հայտնաբերվել է «Զվարթնոցում» ու ձերբկալվել
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը...
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում «սպանություն» /հանկարծամահություն/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
Նշենք, որ վիրավորին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, հետո երեւի...
Ամենաշատ